Սոնգ Ջունգ Կի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնգ Ջունգ Կի
Ծնվել էսեպտեմբերի 19, 1985(1985-09-19) (38 տարեկան)
ԾննդավայրԴեջոն, Հարավային Կորեա
ԿրթությունՍոնգյունգվան համալսարան
ՔաղաքացիությունՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2008 ― ներկա
ԸնտրանիDeep Rooted Tree?, Արևի հետնորդները, Վինչենցո (հեռուստասերիալ) և Reborn Rich?
Ամուսին(ներ)

Song Hye Kyo(Սոն Հե Քյո), 31.10.2017֊27.06.2019

Կարգավիճակ֊ամուսնալուծված
highziumstudio.com/artist/
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սոնգ Ջունգ-կի (սեպտեմբերի 19, 1985(1985-09-19), Դեջոն, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հաջողության շրջանը սկիզբ է դրել Sungkyunkwan Scandal դրամայի և Վազող մարդը (TV սերիաներ) շոուի միջոցով։ Նա իր առաջին քայլերը սկսել է 2012 թվականին նկարահանված մելոդրամայից՝ «Անմեղ մարդը» (The Innocent Man) վերնագրով։ «Մարդագայլ տղան» («A Werewolf Boy») ֆիլմի գլխավոր դերակատար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոցի տարիներին Սոնգ Ջունգ-կին մրցում էր սքեյթինգի բարձր առաջնություններում։ Ազգային խաղերում երեք անգամ ներկայացրել է հայրենի Դաեյոնգի քաղաքը։ Ավագ սպրոցի առաջին տարիներին նա վնասվածք է ստացել և լքել սպորտը։ Նա Triple (TV սերիաներ)-ում[2][3] խաղում է սքեյթեր քշողի դեր։ Վնասվածքից հետո նա ուշադրությունը ավելի է սևեռում իր ուսման վրա, արդյունքում նա բարձրացնում է իր գնահատականները բոլոր առարկաներից և դառնում լավագույններից մեկը։ Ունենալով 380 միավոր՝ ընդհանուր 400-ից նա ընդունվեց հեղինակավոր Sungkyunkwan համալսարանը[4]։ Նրա չշփվող բնավորությունը հիմք վերցնելով նրա ծնողները նրան ուղարկում էին բազմաթիվ խմբակների, դասերի, օրինակ՝ դերասանական, որպեսզի նրա շփման հիմունքները լավանան։ Համալսարանի երկրորդ կուրսի (sophamore) ընթացքում նրա ադմինիստրատիվ խորհրդատուների օգնությամբ, նա սկսեց դերասանությանը ավելի լուրջ վերաբերվել։ Նա իր հեռուստատեսային դեբյուտը իրակակացրեց KBS հեռուստատեսային ալիքի Quiz Korea շոուի շնորհիվ, որի ժամանակ հասավ վերջին փուլին, սակայն չհաղթեց։ Սոնգը նաև դարձել էր «College»-ի համար շապիկի մոդել[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգը իր դերասանական դեբյուտը իրականացրեց 2008 թվականին «Սառած ծաղիկ» («A Frozen Flower») ֆիլմում։ Հաջորդ տարի «Էրոսի հինգ զգայարանները» («Five Senses of Eros») ֆիլմում և շարունակեց փոքրիկ դերեր տանել այլ ֆիլմերում՝ «Արդյոք կձյունի Սուրբ Ծնունդին», («Will It Snow for Christmas?»)։ Հետո՝ 2010-2011 նա հայտնվեց «Վազող տղան» («Running Man») շոուում։ Հետագայում հայտնվեց «OB/GYN Բժիշկներ» բժշկական դրամայում («OB/GYN Doctors»)[5], որից հետո խաղում է նաև «Hearty Paws 2» դրամայում։ Վերջինիս 18-րդ դարի դրվագներ էին, որտեղ նա հարուստ, կնամոլի դեր էր տանում։

Սոնգը նաև գիրք է հրատարակել 2013 թվականին Ճապոնիայում, որը վերնագրված էր՝ «Beautiful Skin Project»։ 2010 թվականի վերջին նա ճանապարհվեց հեծանիվով շրջագայության Ավստրալիայում՝ Սիդնեյի շրջակայքում, ինչի մասին ELLE TV սերիաներում պատմեց և վիդեոներ ցույց տվեց։

Սոնգ Ջունգ-կի (2012)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Ալիք
2008 Սառած ծաղիկըr 쌍화점 Նո-տակ
2009 Էրոսի հինգ զգայարանները 오감도 Յո Ջաե-հյուկ
The Case of Itaewon Homicide 이태원 살인사건 Յո Ջունգ-պիլ
2010 Hearty Paws 2 마음이2 Դոնգ-Վուկ
Rio Բլու (կորեերեն Դուբբինգ (ֆիլմագրություն)
2012 Պենգին և Սոմմին 황제펭귄 펭이와 솜이 Նարրատոր
The Grand Heist 바람과 함께 사라지다 Ջեոնգ Յակ-յոնգ
AԳայլանման մարդը (A Werewolf Boy) 늑대소년 Չուլ-Սո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yang, Seo-hee (2012 թ․ նոյեմբերի 22). «Werewolf Boy gets real: Actor Song Joong-ki talks about his phenomenal year». Korea JoongAng Daily. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 Yoon, Hee-seong (2009 թ․ փետրվարի 11). 송중기: 나무가 자란다. 10Asia (Korean). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Yoon, Hee-seong (2009 թ․ փետրվարի 11). «송중기: Իմ անունն է.». 10Asia (Korean). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Sunwoo, Carla (2012 թ․ նոյեմբերի 28). «Song Joong-ki-ի դպրոցի ռեպորտը». Korea JoongAng Daily. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Oh, Jean (2010 թ․ փետրվարի 2). «SBS-ը բժշկական դրամա է ներկայացնում». The Korea Herald. Վերցված է 2012-11«»-18-ին.