Վինչենցո (հեռուստասերիալ)
Վինչենցո | |
---|---|
Երկիր | ![]() |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Kim Hee-won? |
Գլխավոր դերերում | Սոնգ Ջունգ Կի, Jeon Yeo-been?, Օկ Թեկյոն, Jo Han-chul?, Kim Yeo-jin?, Կվակ Դոնգ Յոն, Yoo Jae-myung?, Yoon Byung-hee?, Choi Young-jun?, Choi Deok-mun?, Kim Hyung-mook?, Lee Hang-na?, Kim Seol-jin?, Կիմ Յուն Հյե, Yang Kyung-won?, Seo Ye-hwa?, Ri Woo-jin?, Kwon Seung-woo?, Kim Young-woong?, Lee Dal?, Jung Ji-yoon?, Im Chul-soo? և Yoon Bok-in? |
Սցենարիստ | Park Jae-beom? |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | փետրվարի 20, 2021-ից մայիսի 2, 2021-ը |
Հեռուստաալիք | TvN (Հարավային Կորեա) |
Ընկերություն | Logos Film? |
Դիստրիբյուտոր | CJ E&M և Նեթֆլիքս |
Բյուջե | 20 000 000 000 ₩[1] |
Պաշտոնական կայքէջ |
Վինչենցո (իտալերեն՝ Vincenzo, կորեերեն՝ 빈센조, Binsenjo), 2021 թվականի հարավկորեական հեռուստասերիալ։ Գլխավոր դերերում՝ Սոն Ջուն Կի, Չոն Յո Բին, Օկ Տեգյոն, Կիմ Յո Ջին և Կվակ Դոն Յոն։ 2021 թվականի փետրվարի քսանից մինչև 2021 թվականի մայիսի երկուսը հեռարձակվել է tvN հեռուստաալիքով ամեն շաբաթ և կիրակի, ժամը՝ 21:00-ին (KST)։ Հեռարձակումից հետո յուրաքանչյուր սերիա թողարկվել է Netflix-ով Հարավային Կորեայում և միջազգային մակարդակով[2][3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ութ տարեկանում Պակ Ջու Հյոնը (Սոն Ջուն Կի) որդեգրվում է իտալական ընտանիքի կողմից և մեկնում Իտալիայում ապրելու։ Հետագայում նա միանում է մաֆիային, և նրան որդեգրում է Կասսանո մաֆիայի ընտանիքի ղեկավար Դոն Ֆաբիոն։ Անվանափոխվելով «Վինչենցո Կասսանո»՝ նա դառնում է իտալացի իրավաբան, մաֆիայի կոնսիլիեր և Դոն Ֆաբիոյի աջ ձեռքը։ Ֆաբիոյի մահից հետո Պաոլոն՝ Ֆաբիոյի կենսաբանական որդին և Կասսանո ընտանիքի նոր առաջնորդը, փորձում է սպանել Վինչենցոյին։
Այնուհետև Վինչենցոն փախչում է Սեուլ, մտադիր լինելով վերադարձնել 1,5 տոննա ոսկին, որի գտնելու գերծում նա օգնել է վերջերս մահացած չինացի մագնատին, ով գաղտնի թաքցրել է այն Գումգա հրապարակի նկուղում։ Սակայն անշարժ գույքի մի ընկերություն, որը մտնում է Babel Group-ի կազմի մեջ, անօրինական կերպով դարձել է շենքի սեփականատերը, և Վինչենցոն պետք է օգտագործի իր հմտությունները, որպեսզի վերադարձնի շենքը և իր ունեցվածքը։
Geumga Plaza-ի անսովոր վարձակալների թվում է Jipuragi իրավաբանական ընկերությունը, որը ղեկավարում է Հոն Յու Չանը (Յու Ջե Մյոն)։ Սկզբում Վինչենցոն կոնֆլիկտի մեջ է մտնում Հոն Յու Չանի դստեր՝ Հոն Չա Յոնի (Չոն Յո Բին), մրցակից ֆիրմայի իրավաբանի հետ, բայց հոր մահից հետո նա ստանձնում է պրակտիկան և միանում Վինչենցոյի և այլ վարձակալների հետ, Babel Group-ի դեմ պայքարելու համար։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոն Ջուն Կի՝ Վինչենցո Կասսանո / Պակ Ջու Հյոն
- Չոն Յո Բին՝ Հոն Չա Յոն
- Օկ Տե Գյոն՝ Չան Ջուն Ու / Չան Հան Սոկ
- Կիմ Յո Ջին՝ Չոի Մյոն Հի
- Կվակ Դոն Յոն՝ Չան Հան Սո
Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համար | ցուցադրման ամսաթիվ | անվանում |
---|---|---|
1 | 2021 թվական փետրվարի 20 | Սերիա 1 |
2 | 2021 թվական փետրվարի 21 | Սերիա 2 |
3 | 2021 թվական փետրվարի 27 | Սերիա 3 |
4 | 2021 թվական փետրվարի 28 | Սերիա 4 |
5 | 2021 թվական մարտի 6 | Սերիա 5 |
6 | 2021 թվական մարտի 7 | Սերիա 6 |
7 | 2021 թվական մարտի 13 | Սերիա 7 |
8 | 2021 թվական մարտի 14 | Սերիա 8 |
9 | 2021 թվական մարտի 20 | Սերիա 9 |
10 | 2021 թվական մարտի 21 | Սերիա 10 |
11 | 2021 թվական մարտի 27 | Սերիա 11 |
12 | 2021 թվական մարտի 28 | Սերիա 12 |
13 | 2021 թվական ապրիլի 3 | Սերիա 13 |
14 | 2021 թվական ապրիլի 4 | Սերիա 14 |
15 | 2021 թվական ապրիլի 10 | Սերիա 15 |
16 | 2021 թվական ապրիլի 11 | Սերիա 16 |
17 | 2021 թվական ապրիլի 24 | Սերիա 17 |
18 | 2021 թվական ապրիլի 25 | Սերիա 18 |
19 | 2021 թվական մայիսի 1 | Սերիա 19 |
20 | 2021 թվական մայիսի 2 | Սերիա 20 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 'Chinese' bibimbap in 'Vincenzo' stirs up Korean viewers — The Korea Times.
- ↑ Song Eun-kyung (August 10, 2020)։ «Song Joong-ki, Jeon Yeo-been and Ok Taecyeon to appear on tvN 'Vincenzo' ... Broadcast next year»։ Yonhap (կորեերեն)։ Արխիվացված է օրիգինալից February 6, 2021-ին։ Վերցված է October 27, 2020
- ↑ MacDonald Joan (January 6, 2021)։ «10 Dramas To Watch Out For In 2021»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2021-ին։ Վերցված է January 9, 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|