Սոկոլովո (ֆիլմ)
«Սոկոլովո» (ռուս.՝ «Соколово»), կինոռեժիսոր Օտակար Վավրայի խորհրդային-չեխոսլովակյան գեղարվեստական ֆիլմը[4]։ Ֆիլմը եռերգության երկրորդ մասն է, որը ներառում է նաև «Դավաճանության օրեր» և «Պրահայի ազատագրումը» ֆիլմերը[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ 1942 թվականին Բուզուլուկում Չեխոսլովակիայի կամավոր քաղաքացիներից ձևավորվում է Չեխոսլովակիայի գումարտակը՝ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարության ներքո։
Չեխոսլովակիայի հայրենասերները ակտիվորեն գործում են նաև Չեխոսլովակիայում․ 1942 թվականի մայիսին Պրահայի արվարձանում տեղի ընդհատակայինները հաջող մահափորձ են կատարում Չեխիայի ֆաշիստական կուսակալ Ռեյնհարդ Հեյդրիխի դեմ։ Վերջինիս հուղարկավորության օրը ֆաշիստական պատժիչները վրեժխնդրության ակցիա են կազմակերպում Լիդիցե գյուղում․ գնդակահարում են բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ուղարկում համակենտրոնացման ճամբար։ Լի վճռականությամբ և հնարավորինս շուտ ֆաշիստներից վրեժ լուծելու ցանկությամբ՝ գումարտակի մարտիկները խնդրում են իրենց ուղարկել ճակատ։
1943 թվականի հունվարին մարտական դրոշի հանդիսավոր հանձնումից հետո զորամասն ուղարկում են ռազմաճակատ։ Փետրվարին ուժեղ սառնամանիքի պայմաններում գումարտակը 350 կմ քայլարշավ է կատարում Վալույկի կայանից մինչև Խարկով։ 1943 թվականի մարտի 8-ին Սոկոլովո գյուղի մոտ մղված մարտում, կռվելով խորհրդային զորամասերի հետ, Չեխոսլովակիայի գումարտակը ստանում է իր մարտական մկրտությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լադիսլավ Խուդիկ – Լյուդվիգ Սվոբոդա
- Բոգուշ Պաստորեկ – Կլեմենտ Գոտվալդ
- Մարտին Շտեպանեկ – Օտակար Յարոշ
- Յուրի Սոլոմին – գեներալ Շաֆարենկո
- Վլադիմիր Սամոյլով – գեներալ-լեյտենանտ
- Նիկոլայ Երյոմենկո (ավագ) – փոխգնդապետ Զագոսկին
- Շտեֆան Կվիետիկ – Իգնատ Շպիգել
- Յան Կանիզա – Վացլավ Ռատայ
- Ռուդոլֆ Ելինեկ – Անտոնին Սոխոր
- Լադիսլավ Լակոմի – Գուգո Ռեդիշ
- Էմիլ Գորվատ – եֆրեյտոր Դանիշ
- Ռենատա Դոլեժելովա – Անկա Կադլեցովա
- Գելենա Կուխարիկովա – Բետա Պրեկոպովա
- Իրժի Կրամպոլ – Կարել Գորակ
- Յարոսլավ Տիխա – Բոժենա Գորակով
- Յարոսլավ Ռոզսվիլ – Անտոնին Գորակ
- Վիտեզլավ Յանդակ – Ստանիսլավ Գորակ
- Լև Իվանով – արտաքին գործերի ժողկոմի տեղակալ
- Իվան Ռիժով – գնդապետ Բիլյուտին
- Յուրի Նազարով – ավագ լեյտենանտ Ֆիլատով
- Սեմյոն Մորոզով – ավագ-հրետանավոր
- Լոյուբով Սոկոլովա – ուսուցիչ
- Ռաիսա Պիրոժենկո – տանտիրուհի
- Ժաննա Պրոխորենկո – տանտիրուհու քույրը
- Գենադի Յուխտին – վիրավոր ավագ լեյտենանտ
- Իրժի Պլեսկոտ – Էդվարդ Բենեշ
- Վլադիմիր Ռաժ – գեներալ Ինգր
- Հանիո Հասսե – Ռեյնհարդ Հեյդրիխ
- Գ. Ցիշով – Կառլ Գերման Ֆրանկ
- Ալեքսեյ Չեռնով – մեխանիկ
Նկարահանումներին մասնակցել են Կիևի և Մոսկվայի ռազմական օկրուգների զորքերը և Չեխոսլովակիայի ժողովրդական բանակի մի մասը (տեղեկատվությունը ներկայացված է ֆիլմի լուսագրերի հիման վրա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 1,57 1,58 1,59 1,60 1,61 1,62 1,63 1,64 1,65 1,66 1,67 1,68 1,69 1,70 1,71 1,72 1,73 1,74 1,75 1,76 1,77 1,78 1,79 1,80 1,81 1,82 1,83 1,84 1,85 1,86 1,87 1,88 1,89 1,90 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt0176160/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Սոկոլովո» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Соколово». VokrugTV.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը mosfilm.ru կայքում Արխիվացված 2021-05-11 Wayback Machine
|