Օտակար Վավրա
Օտակար Վավրա Otakar Vávra | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Հրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5][…] |
Մահացել է | սեպտեմբերի 15, 2011[6][1][2][…] (100 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխիա[3][4][5][…] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ |
Ամուսին | Jitka Němcová?[7] |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Otakar Vávra Վիքիպահեստում |
Օտակար Վավրա (չեխ․՝ Otakar Vávra, փետրվարի 28, 1911[1][2][3][…], Հրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5][…] - սեպտեմբերի 15, 2011[6][1][2][…], Պրահա, Չեխիա[3][4][5][…]), չեխ կինոռեժիսոր և սցենարիստ, չեխիայի ամենանշանավոր կինեմատոգրաֆիստներից մեկը։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտակար Վավրան ծնվել է 1911 թ. փետրավի 28-ին։ Մասնագիտությամբ ճարտարապետ է եղել։ Սակայն ընտրել է կինեմատոգրաֆիստի աշխատանքը։
Մոտ 50 տարի ակտիվ զբաղվել է կինեմատոգրաֆիական աշխատանքներով։ 1929 - 1930 թթ. մասնակցում է վավերագրական ֆիլմերի նկարահանումերի։ Կարիերայի սկզբում աշխատալել է որպես սցենարիստ։ 1936 թ. ռեժիսոր Գուգո Գաասի հետ համատեղ նկարահանում է իր առաջին լիամետրաժ ձայնային ֆիլմը՝ «Ուղտը ասեղի ծակի միջով»։ Իսկ հաջորդ տարի արդեն նկարահանում է իր առաջին աշխատանքը՝ «Փիլիսոփայական պատմություններ» (Filosofská historie)։
Նրա լավագույն աշխատանքները պատմական թեմաներով նկարահանված ֆիլմերն են, որոնք աչքի են ընկնում հատկապես զգեստների բեմադրությամբ։ Մյուս ուղղությունը նրա լիրիկական ֆիլմերն են, որտեղ նկարագրվում է սիրո և կրքերի խորությունը։
Օտակար Վավրան նաև զբաղվել է կրթական աշխատանքներով։ 1949 թ. ստացել է դոցենտի կոչում։ 1963 թվականին Պրահայի երաժշտական արվեստների ակադեմիայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ֆակուլտետի պրոֆեսոր է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]50-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ է։
Նշանավոր ռեժիսորական ֆիլմերից են՝
- 1934 - Մենք ապրում ենք Պրահայում (Žijeme v Praze)
- 1935 - Նոյեմբեր (Listopad)
- 1936 - Ուղտը ասեղի ծակի միջով (Velbloud uchem jehly)
- 1937 - Փիլիսոփայական պատմություն (Filosofská historie)
- 1937 - Կուսություն (Panenství)
- 1939 - Կապույտ հագած աղջիկը (Dívka v modrém)
- 1939 - Յումորեսկա (Humoreska)
- 1939 - Կախարդական տուն (Kouzelný dům)
- 1940 - Սիրուհին դիմակով (Maskovaná milenka)
- 1940 - Բժիշկ Հեգելի հաճախորդուհին (Pacientka dr. Hegla)
- 1940 - Խաբեություն Ռուբենսի հետ (Podvod s Rubensem)
- 1940 - Իմ հեքիաթ (Pohádka máje)
- 1942 - Կախարդվածը (Okouzlená)
- 1942 - Հիմա կգամ (Přijdu hned)
- 1943 - Բարի ճանապարհ (Šťastnou cestu)
- 1945 - Հայրենիքը դիմավորում է (Vlast vítá)
- 1946 - Ճանապարհ դեպի բարիկադներ (Cesta k barikádám), վավ.
- 1946 - Անխոնջ բակալավրը (Nezbedný bakalář)
- 1947 - Նախազգացում (Předtucha)
- 1948 - Կրակատիտ (Krakatit)
- 1949 - Համր բարիկադ (Němá barikáda)
- 1952 - Հարձակում (Nástup)
- 1954 - Յան Հուս (Jan Hus)
- 1955 - Յան Ժիժկա (Jan Žižka)
- 1957 - Բոլորին դեմ (Proti všem)
- 1958 - Քաղաքացի Բրիխ (Občan Brych)
- 1959 - Առաջին բրիգադան (První parta)
- 1960 - Ժողովրդական նկարիչ Զդանեկ Շտեպանեկ (Národní umělec Zdeněk Štěpánek), վավ.
- 1960 - Ոստիկանական ժամ (Policejní hodina)
- 1961 - Օգոստոսյան կիրակի (Srpnová neděle)
- 1961 - Գիշերային հյուրը (Noční host)
- 1962 - Տաք սիրտ (Horoucí srdce)
- 1965 - Ոսկե ռենետներ (Zlatá reneta)
- 1966 - Սիրավեպ կոռնետի համար (Romance pro křídlovku)
- 1968 - Տասներեքերորդ սենյակը (Třináctá komnata)
- 1969 - Վհուկների մուրճ (Kladivo na čarodějnice)
- 1973 - Դավաճանության օրեր (Dny zrady I., II.)
- 1974 - Սոկոլովո (Sokolovo)
- 1976 - Պրահայի ազատագրումը (Osvobození Prahy)
- 1977 - Սիրո և պատվի պատմություն (Příběh lásky a cti)
- 1980 - Խավար սիրտը (Temné slunce)
- 1983 - Յան Ամոսի ճանապարհորդությունը (Putování Jana Amose)
- 1984 - Կատակերգակը (Komediant)
- 1984 - Օլդրժիխ և Բոժենա (Oldřich a Božena)
- 1985 - Վերոնիկ (Veronika)
- 1989 - Եվրոպան վալս է պարում (Evropa tančila valčík)
- 2002 - Իմ Պրահա (Moje Praha)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.rozhlas.cz/zpravy/film/_zprava/zemrel-legendarni-cesky-reziser-otakar-vavra--948925
- ↑ Mladý svět (չեխերեն) — Organizace mládeže v komunistickém Československu, PRINT MEDIA, a.s., FTV Premiéra, 1997. — Iss. 47. — P. 57. — ISSN 0323-2042
- ↑ https://neviditelnypes.lidovky.cz/spolecnost/spolecnost-podivna-oceneni.A101207_202029_p_spolecnost_wag
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտակար Վավրա» հոդվածին։ |
|