Սյուզան Հայհուրստ
Սյուզան Հայհուրստ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1820[1] |
Ծննդավայր | Միդլթաուն Քաղաք, Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 7, 1909[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Բնական գիտությունների համալսարան և Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջ |
Մասնագիտություն | դեղագործ, բժիշկ, դաստիարակ և ուսուցչուհի |
Սյուզան Հայհուրստ (անգլ.՝ Susan Hayhurst, դեկտեմբերի 25, 1820[1], Միդլթաուն Քաղաք, Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 7, 1909[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, դեղագործ և մանկավարժ, առաջին կինն Միացյալ Նահանգներում որը ստացել է դեղագործի աստիճան[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզան Հայհուրստը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Միդլթաուն քաղաքում, քվակերներ Թոմասի և Մարտա Հայհուրստ ընտանիքում։ Հաճախել է դպրոց Ուիլմինգթոն քաղաքում և մաթեմատիկայից եղել է գերազանց։ Երիտասարդ տարիքից, աշխատել է որպես ուսուցիչ Բաքս շրջանի դպրոցներում։ Հետաքրքրվելով քիմիայի և ֆիզիոլոգիայի բնագավառում՝ ընդունվել է Փենսիլվանիայի Կանանց բժշկական քոլեջ և 1857 թվականին ավարտել[2][3]։
Եղել է Ֆիլադելֆիայի Ընկերների կենտրոնական դպրոցի տնօրեն՝ 1857-1867 թվականներին, և որոշ ժամանակ ղեկավարել է իր սեփական դպրոցը[3]։ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Փենսիլվանիայի օգնության ասոցիացիայի մատակարարման կոմիտեի նախագահրը[4]։
1876 թվականին Հայհուրստը դարձել է Ֆիլադելֆիայի Կանանց հիվանդանոցի դեղագործական բաժանմունքի վարիչը։ Իր գիտելիքները ընդլայնելու համար սկսել է հաճախել դասախոսությունների Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջում։ Թեև նախկինում բժիշկ Կլարա Մարշալը մասնակցել էր այդ դասերին[5], սակայն քոլեջում հազվադեպ են ընդունել կանանց, Սյուզանը եղել է 150 հոգուց բաղկացած դասի միակ կինը։ Քոլեջի վարչակազմը, որևէ դիմադրություն ցույց չի տվել և նրան 1883 թվականին, 63 տարեկան հասակում շնորհել են դեղագործի դիպլոմ[6][7]։
Հեյհուրստը 33 տարի աշխատել է կանանց հիվանդանոցի դեղագործական բաժանմունքում։ Ղեկավարել դեղերի գնումն ու արտադրությունը, օգնել է միսիոներներին արտասահմանյան երկրներում և եղել է 65 կին դեղագործների ուսուցիչը։
Սյուզան Հայհուրստը մահացել է Ֆիլադելֆիայում 1909 թվականի օգոստոսի 7-ին[4]։ Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջը 1910 թվականի նոյեմբերի 15-ին իր պատվին հիշատակի արարողություն է անց կացրել[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ 2,0 2,1 2,2 «Susan Hayhurst». American Journal of Pharmacy. Philadelphia College of Pharmacy and Science. 83: 32–39. 1911. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «Susan Hayhurst, pioneer female pharmacist, circa 1889». ExplorePAhistory.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 «First Woman Graduate Pharmacist Dead». The Pharmaceutical Era. Vol. 42. D. O. Haynes & Company. 1909 թ․ օգոստոսի 12. էջ 186. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին – via Google Books.
- ↑ «Class News». Alumni Report. Philadelphia College of Pharmacy Alumni Association. 34: 68. 1897. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Susan Hayhurst, pioneer female pharmacist, circa 1889». ExplorePAhistory.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Henderson, Metta Lou; Worthen, Dennis B. (2002 թ․ մարտի 8). American Women Pharmacists: Contributions to the Profession. CRC Press. էջ 10. ISBN 9780789010926. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին – via Google Books.