Սյուզան Հայհուրստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Հայհուրստ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1820(1820-12-25)[1]
ԾննդավայրMiddletown Township, Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 7, 1909(1909-08-07)[1] (88 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունUniversity of the Sciences? և Woman's Medical College of Pennsylvania?
Մասնագիտությունդեղագործ, բժիշկ, դաստիարակ և ուսուցչուհի

Սյուզան Հայհուրստ (անգլ.՝ Susan Hayhurst, դեկտեմբերի 25, 1820(1820-12-25)[1], Middletown Township, Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 7, 1909(1909-08-07)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, դեղագործ և մանկավարժ, առաջին կինն Միացյալ Նահանգներում որը ստացել է դեղագործի աստիճան[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Հայհուրստը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Միդլթաուն քաղաքում, քվակերներ Թոմասի և Մարտա Հայհուրստ ընտանիքում։ Հաճախել է դպրոց Ուիլմինգթոն քաղաքում և մաթեմատիկայից եղել է գերազանց։ Երիտասարդ տարիքից, աշխատել է որպես ուսուցիչ Բաքս շրջանի դպրոցներում։ Հետաքրքրվելով քիմիայի և ֆիզիոլոգիայի բնագավառում՝ ընդունվել է Փենսիլվանիայի Կանանց բժշկական քոլեջ և 1857 թվականին ավարտել[3][4]։

Եղել է Ֆիլադելֆիայի Ընկերների կենտրոնական դպրոցի տնօրեն՝ 1857-1867 թվականներին, և որոշ ժամանակ ղեկավարել է իր սեփական դպրոցը[4]։ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Փենսիլվանիայի օգնության ասոցիացիայի մատակարարման կոմիտեի նախագահրը[5]։

1876 թվականին Հայհուրստը դարձել է Ֆիլադելֆիայի Կանանց հիվանդանոցի դեղագործական բաժանմունքի վարիչը։ Իր գիտելիքները ընդլայնելու համար սկսել է հաճախել դասախոսությունների Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջում։ Թեև նախկինում բժիշկ Կլարա Մարշալը մասնակցել էր այդ դասերին[6], սակայն քոլեջում հազվադեպ են ընդունել կանանց, Սյուզանը եղել է 150 հոգուց բաղկացած դասի միակ կինը։ Քոլեջի վարչակազմը, որևէ դիմադրություն ցույց չի տվել և նրան 1883 թվականին, 63 տարեկան հասակում շնորհել են դեղագործի դիպլոմ[7][8]։

Հեյհուրստը 33 տարի աշխատել է կանանց հիվանդանոցի դեղագործական բաժանմունքում։ Ղեկավարել դեղերի գնումն ու արտադրությունը, օգնել է միսիոներներին արտասահմանյան երկրներում և եղել է 65 կին դեղագործների ուսուցիչը։

Սյուզան Հայհուրստը մահացել է Ֆիլադելֆիայում 1909 թվականի օգոստոսի 7-ին[5]։ Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջը 1910 թվականի նոյեմբերի 15-ին իր պատվին հիշատակի արարողություն է անց կացրել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base biographique (ֆր.)
  2. «Susan Hayhurst»։ American Journal of Pharmacy (Philadelphia College of Pharmacy and Science) 83: 32–39։ 1911։ Վերցված է November 29, 2016 
  3. 3,0 3,1 «Susan Hayhurst»։ American Journal of Pharmacy (Philadelphia College of Pharmacy and Science) 83: 32–39։ 1911։ Վերցված է November 29, 2016 
  4. 4,0 4,1 «Susan Hayhurst, pioneer female pharmacist, circa 1889»։ ExplorePAhistory.com։ Վերցված է November 29, 2016 
  5. 5,0 5,1 «First Woman Graduate Pharmacist Dead»։ The Pharmaceutical Era 42։ D. O. Haynes & Company։ August 12, 1909։ էջ 186։ Վերցված է November 29, 2016 – via Google Books 
  6. «Class News»։ Alumni Report (Philadelphia College of Pharmacy Alumni Association) 34: 68։ 1897։ Վերցված է November 29, 2016 
  7. «Susan Hayhurst, pioneer female pharmacist, circa 1889»։ ExplorePAhistory.com։ Վերցված է November 29, 2016 
  8. Henderson Metta Lou, Worthen Dennis B. (March 8, 2002)։ American Women Pharmacists: Contributions to the Profession։ CRC Press։ էջ 10։ ISBN 9780789010926։ Վերցված է November 29, 2016 – via Google Books