Jump to content

Սյուդադ Գուայանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սյուդադ Գուայանա
Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
ՀամայնքԲոլիվար
Հիմնադրված է1961 թ.
Մակերես410,5 կմ²
ԲԾՄ13 մետր
Բնակչություն751 331 մարդ (2011)[1]
Հեռախոսային կոդ0286
Փոստային դասիչ8050
Սյուդադ Գուայանա (Վենեսուելա)##
Սյուդադ Գուայանա (Վենեսուելա)

Սյուդադ Գուայանա (իսպ.՝ Ciudad Guayana), քաղաք Վենեսուելայի հյուսիսարևելյան մասում՝ Օրինոկո գետի ափին, Բոլիվար նահանգում, որի խոշորագույն բնակավայրն է։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 920.780[2], որը կազմում է նահանգի ողջ բնակչության գրեթե կեսը։ Քաղաքը Օրինոկոյի աջ ափն ի վար ձգվում է շուրջ 40 կիլոմետր[3]։

Հիմնադրվել է 1961 թվականին՝ որպես արդյունաբերական մի նոր կենտրոն բնական պաշարներով հարուստ տարածաշրջանում՝ Գվիանական սարահարթի հյուսիսային մասում։ Սկզբնական շրջանում անվանվել է Սանտո Տոմե դե Գուայանա (Santo Tomé de Guayana): Քաղաքի արագ աճին նպաստել է նրանից 70 կիլոմետր հարավ՝ Կարոնի գետի վրա բարձր ամբարտակի և երկրի խոշորագույն ջրաէլեկտրակայանի շահագործումը (այդ ՋրԷԿ-ը տալիս է Վենեսուելայում արտադրվող էլեկտրաէներգիայի կեսից ավելին)։ Սյուդադ Գուայանայում իր գործունեությունն է ծավալել Corporación Venezolana de Guayana ընկերությունը, որը մասնագիտացել է մերձակայքում գտնվող օգտակար հանածոների (երկաթի հանքաքար, բոքսիտներ, ոսկի, ադամանդ) արդյունահանման գործում[4]։ Քաղաքում գործում են ալյումինի երկու գործարան, մեքենաշինական խոշոր ձեռնարկություններ, կա պողպատի, թղթի արտադրություն։ Սյուդադ Գուայանան ունի գետային խոշոր նավահանգիստ, միջազգային օդանավակայան։ Համարվում է Վենեսուելայի ամենաարագ աճող բնակավայրը. բնակչության թվաքանակը 1961 թվականի 60 հազարից 2019 թվականին հասել է 900 874-ի[5]։

Քաղաքի տեսարժան վայրերից են Օրինոկոյի վրա գցված կամուրջը, Լիովիսնա ջրվեժը, Polideportivo Cachamay մարզադաշտը, որտեղ 2007 թվականին անց են կացվել ֆուտբոլի Ամերիկայի գավաթի՝ Copa América-ի մրցաշարի մի շարք հանդիպումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուդադ Գուայանա» հոդվածին։