Jump to content

Սկուգվաթն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկուգվաթն
նորվ.՝ Skogvatn
69°23′20″ հս․. լ. 29°44′05″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Նորվեգիա Նորվեգիա Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Սյոր-Վարանգեր (Նորվ.)
Մուրմանսկի մարզ (ՌԴ)
Հայելու բացարձակ բարձրությունը 31 մ
Թափվող գետերը Պացոկի, Հուսմոսելվա
Սկիզբ առնող գետերը Պացոկի

Սկուգվաթն (նորվ.՝ Skogvatn), լիճ Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանին՝ Պացոկի գետի հովիտում[1]։ Վարչատարածքային առումով ընդգրկված է Մուրմանսկի մարզում (ՌԴ) և Սյոր-Վարանգեր կոմունայում (Նորվ.): Գտնվում է ծովի մակարդակից 31 մ բարձրության վրա։

Սկուգվաթն լիճը Բարենցի ծովի ջրահավաք ավազանի մաս է կազմում, որին միանում է Պացոկի գետի միջոցով։ Ջրահավաքում հիմնականում տեղի է ունենում ձնահոսքերի և անձրևաջրերի միջոցով։ Ափի ռելիեֆը հիմնականում ճահճային է։ Անտառային շերտը հիմնականում կազմված է կեչու և սոճու ծառերից։ Լիճը հանդիսանում է Մելկեֆոս ՀԷԿ ջրահավաքման աղբյուրը։ Հյուսիսային մասում հստակ ընդգծված է Ֆյուգլեբուքտա ծոցը։ Լճում առկա են բազմաթիվ կղզյակներ, որոնցից ամենամեծերն են Գրասհոլմենը, Սկոլտեհոլմենը և Նիվասաարին։ Սալմիյարվի Պացոկի գետի միջոցով գետն ի վեր միանում է Բոսսոյավրե լճին, իսկ գետն ի վար, Մելկեֆոս և Մաիթոկոսկի նեղուցների միջոցով Սալմիյարվի լճին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանի քարտեզ, կորդ. 112—126». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Озеро Скугватн. описание.(չաշխատող հղում) (рвусе8ен)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]