Սկուգվաթն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սկուգվաթն
նորվ.՝ Skogvatn
69°23′20″ հս․. լ. 29°44′05″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Նորվեգիա Նորվեգիա Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Սյոր-Վարանգեր (Նորվ.)
Մուրմանսկի մարզ (ՌԴ)
Հայելու բացարձակ բարձրությունը 31 մ
Թափվող գետերը Պացոկի, Հուսմոսելվա
Սկիզբ առնող գետերը Պացոկի

Սկուգվաթն (նորվ.՝ Skogvatn),  լիճ Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանին՝ Պացոկի գետի հովիտում[1]։ Վարչատարածքային առումով ընդգրկված է Մուրմանսկի մարզում (ՌԴ) և Սյոր-Վարանգեր կոմունայում (Նորվ.): Գտնվում է ծովի մակարդակից 31 մ բարձրության վրա։

Սկուգվաթն լիճը Բարենցի ծովի ջրահավաք ավազանի մաս է կազմում, որին միանում է Պացոկի գետի միջոցով։ Ջրահավաքում հիմնականում տեղի է ունենում ձնահոսքերի և անձրևաջրերի միջոցով։ Ափի ռելիեֆը հիմնականում ճահճային է։ Անտառային շերտը հիմնականում կազմված է կեչու և սոճու ծառերից։ Լիճը հանդիսանում է Մելկեֆոս ՀԷԿ ջրահավաքման աղբյուրը։ Հյուսիսային մասում հստակ ընդգծված է Ֆյուգլեբուքտա ծոցը։ Լճում առկա են բազմաթիվ կղզյակներ, որոնցից ամենամեծերն են Գրասհոլմենը, Սկոլտեհոլմենը և Նիվասաարին։ Սալմիյարվի Պացոկի գետի միջոցով գետն ի վեր միանում է Բոսսոյավրե լճին, իսկ գետն ի վար, Մելկեֆոս և Մաիթոկոսկի նեղուցների միջոցով Սալմիյարվի լճին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանի քարտեզ, կորդ. 112—126»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-10-ին։ Վերցված է 2016-11-15 
  2. Озеро Скугватн. описание.(չաշխատող հղում) (рвусе8ен)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]