Սլավա Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սլավա Ստեփանյան
Ծնվել է1962 մայիսի 3
ԾննդավայրՋանֆիդա
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983)
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
բեմադրիչ
դրամատուրգ
Պարգևներ և մրցանակներ

Սլավա Աշոտի Ստեփանյան (Սլավիկ Ստեփանյան[1], 1962, մայիսի 3, Ջանֆիդա, ՀԽՍՀ), հայ դերասան, բեմադրիչ, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցը, 1998 թվականին՝ ռեժիսորական ֆակուլտետը՝ Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցը։ Եղել է Սերգեյ Փարաջանովի աշակերտը։ 1983 թվականին, Վրաստանի մշակույթի նախարարության հրավերով, մի խումբ հայ դերասանների հետ տեղափոխվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչ 2001 թվականը։ Ղեկավարել է նաև թատրոնին կից դերասանական ստուդիան[2]։

Մոսկվայի Հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Рубик Всемогущий» հեռուստանախագծին[3]։ Վրաստանի և Ռուսաստանի Թատերական գործիչների, Մոսկվայի Դերասանների միությունների անդամ է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բեմադրիչ հանդես է եկել Թբիլիսիի հայկական դրամատիկական, Երևանի Պատանի հանդիսատեսի, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Մոսկվայի հայկական թատրոններում։ Բեմադրել է Ս. Պողոսյանի և Ս. Ստեփանյանի «Արտաշեսի կրքերը», Ժ. Կոկտոյի «Ձայն մարդկային», Ֆ. Արրաբալի «Պիկնիկ», Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա» և այլ պիեսներ, օպերաներ։ Նկարահանվել է «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Վրացֆիլմ» և այլ կինոստուդիաներում։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշուղ Ղարիբը», 1988 թ.
  • «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1992 թ.
  • «Անտիկիլլեր 2», 2003 թ.
  • «Բայազետ», 2003 թ.
  • «Սիրո գինը», 2005 թ.
  • «Ատաման», 2005 թ.
  • «Հետախուզական խաղեր», 2006 թ.
  • «Մայոր Վետրով», 2007 թ.
  • «Սև ոչխար», 2009 թ.
  • «Ծառայում եմ Սովետական Միությանը», 2012 թ.
  • «Մետրո», 2012 թ.
  • «Վերջին Մոհիկյանը», 2013-2014 թթ.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007 թ.
  • «Կարոտ» միջազգային փառատոնի ոսկե մեդալ, 2008 թ.
  • ՀՀ ԱԺ, սփյուռքի նախարարության և այլ պատվոգրեր, 2010 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անունն ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  2. Սլավա Ստեփանյանի մասին imdb կայքում
  3. «Սլավա Ստեփանյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  4. Սլավա Ստեփանյան. ««Ոտքի’, դատարանն է գալիս» ներկայացումը նման է բողոքի ցույցի»