Սիրո հեգնանք
Սիրո հեգնանք ռուս.՝ Ирония любви | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2010 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Aleksandr Chernyayev? |
Դերակատարներ | Ալեքսեյ Չադով |
Երաժշտություն | Արկադի Ուկուպնիկ |
Տևողություն | 82 րոպե[1] |
«Սիրո հեգնանք» (ռուս.՝ «Ирония любви»), Ալեքսանդր Չեռնյաևի ռոմանտիկ կատակերգությունը, որը նկարահանվել է 2010 թվականին (ռուս-ղազախական համատեղ կինոնկար)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախ նավթային օլիգարխի հարսնացու Ասելը (Ասել Սագատովա) երազում է աշխատել հեռուստատեսությունում։ Նրա ընկերուհին՝ Ժենյան (Օլգա Օռլովա) աշխատում է Օստանկինոյում և առաջարկում է նրան ծանոթացնել նոր շոուի պրոդյուսերի հետ, բայց դրա համար Ասելը պետք է այնպես անի, որ իրեն սիրահարվի նա, ով առաջինը կմտնի սրճարան։ Հաստատություն առաջինը մուտք է գործում Իվանը (Ալեքսեյ Չադով), որը հազվագյուտ անհաջողակ է։ Իվանին հրապուրելն աղջկա համար կարծես թե չնչին խնդիր է, բայց ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասել Սագատովա – Ասել
- Ալեքսեյ Չադով – Իվան
- Էրիկ Ժոլժակսինով – Ալիկ
- Իրինա Ռոզանովա – Իվանի մայրը
- Օլգա Օռլովա – Ժենյա, Ասելի ընկերուհին
- Նատալյա Ռուդովա – Մաշա, Ասելի ընկերուհին
- Մարինա Չեռնյաևա – Անժելա
- Գոշա Կուցենկո – գեներալ
- Կառլիգաշ Մուհամեջանովա – Բիբիգուլ, սինխրոնիստ
- Վիտալի Գերասիմով – Անդրեյ
- Անդրեյ Նազիմով – Դեն, Իվանի ընկերը
- Իվան Օխլոբիստին – Կոտելևսկի, կենդանաբան
- Արթուր Սմոլյանինով – Անտոն, Իվանի ընկերը
- Ֆարհադ Աբդրաիմով – մարզիչ
- Վասիլի Սոլովյով – նորություններ հաղորդավար
- Ալեքսանդր Սամոյլենկո – տաքսու վարորդ
- Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնով – աստղ
- Նիկոլայ Դրոզդով – Մինելեյ Սկվորցով, հեռուստահաղորդավար
- Ռոման Գրեդին – մատուցող
- Մարինա Գրիգորիևա-Ապոլոնովա – հարբած աղջիկ ռեստորանում
- Զուրաբ Գուրցկաիա – հարևան
- Իրինա Խարուկ
- Սոֆյա Սմոլնիկովա – մանկության ընկերուհի
- Ալեքսանդր Տուգանով – հարսանիքի հյուր
- Ինկար Աբդրաշ – Այգուլ, սինխրոնիստ
- Կոնստանտին Անտոշկին – ռեժիսորի ասիստենտ
- Էլդարի Բասիլիա – թղթակից
- Անտոն Կապանին – ռեժիսոր
- Յուրի Կոլոկոլկին – գազելի վարորդ
- Յուլյա Մելնիկովա – մարզիկի ուղեկիցը
- Յուրի Վնուկով – հրաձգարանի աշխատող
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ղազախստանցի պատգամավորներ, հայտարարելով ավանդույթների ոտնահարման մասին, դիտողություններ են անում ժամանակակից ֆիլմերին[2]։
Բեկբոլատ Տլեուխանը (խորհրդարանի մաժիլիսի պատգամավոր) նշել է. «Մենք պետք է հարգենք մեր կանանց և նրանց այդքան անհրապույր կերպով ցույց չտանք։ Հինավուրց ժամանակներից խոսում են մուսուլման կանանց մաքրաբարոյության մասին։ Այժմ այս բոլոր բարոյական հասկացությունները քայքայվում են»։
Նուրթայ Սաբիլյանովը (խորհրդարանի մաժիլիսի պատգամավոր) նշել է. «...Ամենացավալին այն է, որ հերոսուհին օգտագործել է ղազախ գործարարին և ամուսնացել այլ ազգի ներկայացուցչի հետ։ Այստեղ կա ազգային զգացմունքի թաքնված քողարկված ծաղրանք»։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սաունդթրեքը հավաքել է կոմպոզիտոր Արկադի Ուկուպնիկը։
Գլխավոր տեսարաններից մեկը հնչյունավորվել է Օլեգ Չուբիկինի «Rain, rain» երգով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Парламентарии недовольны моральным обликом казахской женщины в кино и рекламе | Информационный портал ZAKON.KZ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայքը
- «Սիրո հեգնանք» ֆիլմի գրախոսականը Արխիվացված 2019-12-31 Wayback Machine Кинокритика կայքում
- «Սիրո հեգնանք» ֆիլմի գրախոսականը КиноГовно կայքում
- Սիրո հեգնանք(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|