Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնով
Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնով | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնով |
Նաև հայտնի է որպես | Կարմրահեր Իվանուշկա |
Ծնվել է | հուլիսի 26, 1970 (53 տարեկան) Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ |
Երկիր | ՍՍՀՄ → |
Ժանրեր | Փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | թատրոնի ռեժիսոր, փոփ կատարող, դերասան, հաղորդավար, մանեկեն պատրաստող |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր, սինթեզատոր և վոկալ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Andrei Grigoriev-Apollonov Վիքիպահեստում |
Անդրեյ Հենրիխովիչ Գրիգորև-Ապոլլոնով (հուլիսի 26, 1970, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երաժիշտ, «Իվանուշկի Ինթերնեյշընըլ» խմբի մենակատար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ընտանեկան լեգենդի Ապոլլոն Գրիգորևը իրենց ընտանիքի հեռավոր նախնիներից է [1]: Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնովը ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, Սոչիի մանկավարժական ուսումնարանը, որպես տարրական դասարանների ուսուցիչ և դասավանդել է 3 ամիս[1]։ Ավարտել է Ռուսական թատերական արվեստի ակադեմիայի էստրադային բաժինը[1]։ 1986 թվականից աշխատել է որպես մանեկեն պատրաստող Սոչիի «Մինի-Մակսի» նորաձևության թատրոնում[2], իսկ 1990 թվականից սկսած Սոչիի նորաձևության թատրոնում՝ ռեժիսոր-բեմադրող[1]։ Մասնակցել է «Միսս Սոչի-1989» մրցույթին, ընկերոջ հետ մարմանվորել է հիմարիկ աղջկա կերպար և արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին[2]։ 1992 թվականին, որպես արվեստի մրցույթի հաղթող, մեկնում է ԱՄՆ և այնտեղ մնում մինչև 1994 թվականը։ Հանդես է գալիս «Մետրո» մյուզիքլում[1] Իգոր Սորինի հետ։ 1994 թվականի նոյեմբերի 10-ից «Իվանուշկի Ինթերնեյշընըլ» խմբի անդամ։
Դպրոցում զբաղվել է սեղանի թենիսով[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնողները։
- Մայրը՝ Մարգարիտա Անդրեեվնա Գրիգորևա-Ապոլլոնովա (1935 թվականի մայիսի 24—2014 թվականի նոյեմբերի 20) — Սոչիի ձմեռային թատրոնի ադմինիստրատոր։
- Հայրը՝ Հենրիխ Սվյատոսլավովիչ Գրիգորև-Ապոլլոնով[2] — վիրաբույժ, մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ[1]։
- Ավագ քույրը՝ Յուլիյա Հենրիխովնա Գրիգորևա-Ապոլլոնովա (ծմվ. 1965 թվականի հոկտեմբերի 15[3]), Սոչիի Կենտրոնական փողոցի նախկին բժիշկ, ներկայումս «Իվանուշկի Ինթերնեյշընըլ» խմբի հագուստի ձևավորող։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախկին քաղաքացիական կինը՝ Մարիա Լոպատովան (ծնվ. 1973 թվական)[4], դարձավ բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոյի կինը։
- Կինը՝ Մարինա Անդրեեվնա Գրիգորևա-Ապոլլոնովան (ծնվ. 1985 թվական մարտի 24), մինչև երկրորդ տղայի ծնվելը ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ[3][5]։
- Հիմա Անդրեյը և նրա կին Մարինան ունեն երկու երեխա՝ Իվան Գրիգորևա-Ապոլլոնովը (ծնվ. 2003 թվականի դեկտեմբերի 23[3]) և Արտեմիյ Գրիգորևա-Ապոլլոնովը (ծնվ. 2008 թվականի մարտի 25-ին)[6][7][8][9]։
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
СТС հեռուստաալիքով վարել է «Պոլունդրա» ծրագիրը։ 2007—2008 թվականներին վարել է զվարճալի «Ծնունդդ շնորհավոր!» ծրագիրը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Иванушки International (mp3,видео, фото, дискография, тексты песен) :: официальный сайт : видео : mp3 : тексты песен : бесплатно mp3 скачать : музыка : фото : фотографии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Андрей Григорьев-Аполлонов
- ↑ 3,0 3,1 3,2 http://fbi-78.narod.ru/fan.html
- ↑ «База ГИБДД — о знаменитостях и их машинах // Экспресс газета». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Рыжий Иванушка» Андрей Григорьев-Аполлонов тайно женился " Beenergy.RU > Информация Аналитика Новости Комментарии
- ↑ «Андрей Григорьев-Аполлонов: «Я король, а Маша — мой дегустатор!»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Андрей Григорьев-Аполлонов: «Я король, а Маша — мой дегустатор!» (Финам)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Марина Григорьева-Аполлонова — Красота и Здоровье». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ Андрей Григорьев-Аполлонов показал журналистам свою семью " StarsLife. Новости шоу-бизнеса, светская хроника, знаменитости, звёзды шоу-бизнеса, новости королевских семей
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնով Ֆեյսբուքում
- Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնով Թվիթթերում
- Ivanushki International էջը Յություբ տեսահոսթինգում
- Клуб Вконтакте видео Արխիվացված 2012-12-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնով» հոդվածին։ |
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարիտոններ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Սոչի քաղաքում ծնվածներ
- Ռուս դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս երաժիշտներ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուսաստանի փոփ-վոկալիստներ
- Ռուս հնչյունավորողներ