Ալեքսանդր Տուգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տուգանով
ռուս.՝ Александр Туганов
Դիմանկար
Ծնվել էմարտի 19 (31), 1871
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 6, 1960(1960-03-06) (88 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթատերական ռեժիսոր և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Aleksandr Tuganov Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Տուգանով (մարտի 19 (31), 1871, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1960(1960-03-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ Ադրբեջանցի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1936

Բեմական գործունեությունն սկսել է 1891 թվականին՝ Մոսկվայի Կորշի թատրոնում։ Աշխատել է նաև Ռուսաստանի մի շարք այլ խոշոր քաղաքների թատրոններում։ Դերերից են՝ Չացկի (Դրիբոյեդովի «խելքից պատուհաս»), Համլետ, Պետրուչիո (Շեքսպիրի «Համլետ», «Անսանձ կնոջ սանձահարումը»)։ 1910-ական թվականների սկզբներին հաստատվել է Թիֆլիսում, 1915 թվականից՝ ղեկավարել Ռուս, թատերական ընկերության արտիստների ընկերակցության թատրոնը։ Ռեժիսոր, բեղմնավոր գործունեությունն սկսել է 1924 թվականից՝ Բաքվում, ուր ղեկավարել է Մ․ Ազիզբեկովի անվան ադրբեջանական թատրոնը, Մ․ Գորկու անվան պատանի հանդիսատեսի թատրոնը, բեմադրություններից են՝ Մ․ Ախունդովի «Տաշի Կարա», Ջաբարլու «Սեիլ», «Ալ մաս», «Հրո հարսը», Գլեբովի «Զագմուկ», Գորկու «Հատակում», Շեքսպիրի «Համլետ», «Մակբեթ», Մոլիերի «Դոն ժուան»։ Բեմադրություններ է տվել նաև Բաքվի օպերային և ռուս, թատրոններում։ Տուգանովը սերտ կապված է եղել հայ թատերական կյանքին։ Թիֆլիսի Հայոց դրամատիկ, ընկերության խմբում բեմադրել է Ա․ Տոլստոյի «Իվան Ահեղի մահը» (1913), ռուս, թատրոնում՝ Շանթի «Հին աստվածները» (1913), Բաքվի հայկական թատրոնում՝ Շիլլերի «Ավազակները» (1937)։ Մտերիմ կապեր է ունեցել Հ․ Աբելյանի, Սիրանույշի, Արմենյան ամուսինների, Գ․ Ավետյանի, Վ․ Փափազյանի, Ժասմենի, Ա․ Ոսկանյանի և այլոց հետ։ 1945 թվականից եղել է Մ․ Ալիեի անվան ադրբեջանական թատերական ինստիտուտի դերասանի վարպետության ամբիոնի վարիչ (1947 թվականից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։