Սիրո-ատելության հարաբերություններ
Սիրո-ատելության հարաբերություններ, միջանձնային հարաբերությունների տեսակ, որն իր մեջ է ներառում ինչպես սիրո, այդպես էլ ատելության միաժամանակյա կամ փոփոխվող զգացմունքներ; այն հիմնականում տեղի է ունենում, երբ զգացմունքները ուժեղ են լինում[1]։
Տերմինը հաճախակի օգտագործվում է հոգեբանության, հանրամատչելի գրականության և լրագրության մեջ։ Այն կարող է լինել անշունչ առարկաների կամ անգամ հայեցակարգերի հանդեպ[2][3] այնպես, ինչպես ռոմանտիկ բնույթ կրող հարաբերությունները եղբայր-քույրերի կամ ծնողներ-երեխաների միջև[4]։
Հոգեբանական արմատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրո-ատելության հարաբերությունները հղում են վաղ մանկության տարիներին զգացմունքների ամբիվալենտությանը[5]; նույն մարդու տարբեր էգո վիճակների հակամարտող պատասխաններին[6]; կամ սիրո օբյեկտի հետ եսասեր հակամարտությունների անխուսափելի գոյությանը[7]։
Ենթադրվում է, որ նարցիսիստները հատկապես հակված են ագրեսիվ արձագանքներին սիրո օբյեկտների նկատմամբ[8], հատկապես, երբ խոսքը գնում է ինքնանպատակ խնդիրների մասին[9]․ ծայրահեղ դեպքերում, ուրիշի գոյության նկատմամբ ատելությունը կարող է լինել միակ զգացողությունը, մինչև սերը չկոտրի այն[10]։
Ըստ Եյլի համալսարանի հետազոտության՝ սեր-ատելություն հարաբերությունները կարող են լինել ցածր ինքնագնահատականի արդյունքը[11]։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տերմինը երբեմն օգտագործվում է գրողների կողմից՝ նշելու հայտնի մարդկանց միջև հարաբերությունները, ովքեր ամուսնալուծվել են և այնուհետև վերամիավորվել (օրինակ, Էլիզաբեթ Թեյլորը և Ռիչարդ Բարթոնը կամ Էմինեմը և Քիմբերլի Սքոթը), ինչպես նաև իրենց հարաբերությունները փառքի հանդեպ[12]։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրո-ատելության հարաբերությունները կարող են զարգանալ, երբ մարդիկ լիովին կորցրել են իրենց մտերմությունը սիրո հարաբերություններում, բայց դեռևս պահպանում են որոշակի կիրք կամ գուցե որոշակի պարտավորություն միմյանց հանդեպ, նախքան ամուսնալուծության տանող սեր-ատելություն հարաբերությունները[13]։
Ընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոնի Բլեերի և Գորդոն Բրաունի քաղաքական ընկերությունն իր մեջ է ներառել սեր-ատելություն հարաբերությունների բոլոր բնութագրությունները։ Նրանց համարում էին ինչպես ընկերներ, այդպես էլ թշնամիներ[14]։ Զիգմունդ Ֆրոյդն ասել է իր մասին, որ «մտերիմ ընկերն ու ատելի թշնամին միշտ եղել անփոխարինելի իմ հուզական կյանքում... հաճախ... ընկերն ու թշնամին համընկել են մեկ անձի մեջ»[15]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճապոնական «ցունդերե» (ճապ.՝ ツンデレ) բառը կազմված է երկու բառից՝ «ցունցուն», որը նշանակում է «օտար, սառը» և «դերեդերե»՝ «սիրահարված»։ Ցունդերե կերպարը նա է, ով հաճախ փոփոխվում է երկու վիճակների մեջ․ առաջինը վիրավորում է իր սիրո օբյեկտին, իսկ երկրորդը՝ ավելի սիրող և հոգատար է լինում։
- Կատուլլուսը ներմուծել է սիրո-ատելության թեման Արևմտյան մշակույթի մեջ իր հայտնի տողերով․ «Ես ատում եմ, բայց դեռևս սիրում։ Դուք կարող եք զարմանալ, թե ինչպես եմ ես դա կառավարում։ Ես չգիտեմ, բայց զգում եմ, որ դա տեղի է ունենում, և ես տառապում եմ»[16]։
- Սիրո-ատելության հարաբերությունների հայեցակարգը հաճախակի օգտագործվում է դեռահասային գրականության մեջ, որտեղ երկու կերպարները ատում են իրար, սակայն երբեմն հոգատարության կամ ուշադրության նշաններ են ցուցադրում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eric Berne, A Layman's Guide to Psychiatry and Psychoanalysis (1976) p. 86
- ↑ «A love-hate relationship». The Economist. 2008 թ․ հունվարի 19.
- ↑ «Skyhook's love/hate relationship with GPS». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ M. A. Skura, Shakespeare the Actor (1993) pp. 286–7
- ↑ Sigmund Freud, On Metapsychology (PFL 11) p. 137
- ↑ Eric Berne, Sex in Human Loving (1970) p. 222
- ↑ Freud, p. 137
- ↑ Jacques Lacan, Écrits (1997) pp. 24–5
- ↑ R. D. Laing, Self and Others (1969) p. 110
- ↑ Neville Symington, Narcissism (2003) pp. 85–6
- ↑ «The mystery behind love-hate relationships - ScienceBlog.com». 2006 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Skura, p. 193
- ↑ A. Pam and J. Pearson, Splitting Up (1998) p. 24
- ↑ Anthony Seldon, Blair Unbound (2007) p. 546 and 574
- ↑ Quoted in Ernest Jones, The Life and Work of Sigmund Freud (1964) p. 37
- ↑ J. Boardman et al eds, The Oxford History of the Classical World (1991) p. 489
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Գոթման, Ինչու են ամուսնությունները հաջողվում կամ ձախողվում (1994)