Սիս, Ալ Խավերիս, Ալ Խուվայրիս, Ալ Հուվայրիթ, Ալ Հուվայրիս, Արարատ Փոքր, Հուայրաս, Հուվայրիս - լեռ (լեռնագագաթ) Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան ծայրակետում, Արաքսի աջ ափին, Մասիսի երկու գագաթներից մեկը։ Բարձրությունը 3925 մ։ Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Սիս։ Անվանվել է նաև Փոքր Արարատ, արաբական աղբյուրներում՝ Ալ Հուվայրիս (Խուվայրիս)։ Ունի հրաբխային ծագում և կառուցվածքով նման է Մեծ Մասիսին։ Վերջինից բաժանված է Անահտական լեռնանցքով[3]։