Անահտական լեռնանցք
Արտաքին տեսք
Անահտական լեռնանցք (Սարդարի աղբյուրի լեռնանցք), լեռնանցք Մեծ և Փոքր Մասիսների միջև՝ Ակոռի գյուղի մոտ՝ ծովի մակարդակից 2727 մ բարձրության վրա։ Թամքոցաձև քարքարոտ մակերևույթը տեղ-տեղ ծածկված է թփուտամացառուտներով։ Կան ստորերկրյա ջրերի ելքեր։ Անահտական լեռնանցքով է անցնում Երևան-Մակու ճանապարհը։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է վաղ անցյալում այստեղ գտնված Անահիտ աստվածուհու տաճարի անունից։ Եղել է Երևանի խանության կառավարիչների՝ սարդարների ամառանոց (այստեղից՝ նրա 2-րդ անվանումը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |