Սիմոնաս Դաուկանտաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնաս Դաուկանտաս
լիտ.՝ Simonas Daukantas և լեհ.՝ Szymon Dowkont
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1793(1793-10-28)[1]
ԾննդավայրKalviai, Lenkimai Eldership, Skuodas District Municipality, Լիտվա[2]
Մահացել էնոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1864[3] (71 տարեկան)
Մահվան վայրPapilė, Papilė Eldership, Akmenė District Municipality, Լիտվա[2]
ՔաղաքացիությունԼիտվա
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, գրող և բառարանագիր
 Simonas Daukantas Վիքիպահեստում

Սիմոնաս Դաուկանտաս (լիտ.՝ Simonas Daukantas, լեհ.՝ Szymon Dowkont, հոկտեմբերի 28, 1793(1793-10-28)[1], Kalviai, Lenkimai Eldership, Skuodas District Municipality, Լիտվա[2] - նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1864[3], Papilė, Papilė Eldership, Akmenė District Municipality, Լիտվա[2]), լիտվացի պատմաբան, գրող-լուսավորիչ, բանահավաք, լիտվական ազգային վերածննդի առաջին գաղափարախոսներից, Լիտվայի առաջին պատմաբաններից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուկանտասի թանգարանը Պապիլեում

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սովորել է Կրետինգ քաղաքի դպրոցում, ապա Վիլնյուսի գիմնազիայում։ 1816 թվականին ընդունվել է Վիլնյուսի համալսարան և սովորել նախ գրականության և ազատ արվեստների, ապա բարոյագիտության և քաղաքական գիտությունների ֆակուլտետներում։ 1819 թվականին թեկնածուի կոչումով ավարտել է Վիլնյուսի համալսարանը։ 1825 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։

Աշխատել է Ռիգայի գեներալ-նահանգապետի գրասենյակում (1825-1834), ապա Սանկտ Պետերբուրգում։ 1850 թվականին վերադարձել է Լիտվա, մեկ տարի անց անցել թոշակի։ Ապրել է Վառնյայում՝ եպիսկոպոս Մոտեյուս Վալանչյուսի մոտ, ապա մեկենաս բժիշկ Պյոտր Սմուգլևիչի մոտ[4]։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Պապիլե բնակավայրում։

Գիտական-գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուկանտասի գերեզմանը, Պապիլե

Դեռևս ուսանողական տարիներին Դաուկանտասը գրել է «Գործք հին լիտվացիների» (լիտ.՝ Darbai senųjų lietuvių ir žemaičių) աշխատությունը։ Սանկտ Պետերբուրգում հրատարակվել են նրա հիմնական գործերը՝ «Հին լիտվացիների սովորույթները» պատմական հետազոտությունը և բանահյուսական ժողովածուն։ Դաուկանտասը թարգմանել է անտիկ գրողների գործեր (Ֆեդրոս, Կորնելիուս Նեպոս), գրի առել ասացվածքներ։ Լիտվայի պատմությանը նվիրված նրա չորս գործերից կենդանության օրոք տպագրվել է միայն մեկը՝ «Հին լիտվացիների սովորույթները» (լիտ.՝ Būdas senovės lietuvių, kalnėnų ir žemaičių

Դեր և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուկանտասի պատկերով թղթադրամ` 100 լիտ արժողությամբ

Դաուկանտասը հիմնադրել է լիտվական ազգային պատմագրությունը, եղել է լիտվական վերածննդի առաջին գաղափարախոսներից մեկը։ 1930 թվականին Դաուկանտասի հայրենիքում ուսուցիչների կողմից հավաքված միջոցներով կանգնեցվել է հուշարձան։ Պապիլայի դպրոցը 1968 թվականին կոչվել է Դաուկանտասի անունով՝ ծննդյան 175-ամյակի առիթով[5]։ Նույն թվականին բացվել է նրան նվիրված թանգարան՝ 300 ցուցանմուշով։ Վիլնյուսում Դաուկանտասի անունով հրապարակ կա։ Նրա անունով փողոցներ կան Կաունասում, Կլայպեդայում, Պալանգայում և Լիտվայի այլ քաղաքներում։ Դաուկանտասը պատկերված է 100 լիտ թղթադրամի վրա։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Darbai senųjų lietuvių ir žemaičių (1822).
  • Istorija žemaitiška (1838).
  • Būdas senovės lietuvių, kalnėnų ir žemaičių (1845).
  • Pasakojimas apie veikalus lietuvių tautos senovėje (1850)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.mle.lt/straipsniai/simonas-daukantas
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Даукантас Симонас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #120401908 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Egidijus Aleksandravičius. XIX amžiaus profiliai. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1993. ISBN 9986-413-09-5. P. 167(լիտվ.)
  5. Mokyklos istorija Արխիվացված 2007-06-25 Wayback Machine(լիտվ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История литовской литературы. Вильнюс: Vaga, 1977. С. 76—78
  • S. Žukas. Simonas Daukantas. Kaunas: Šviesa, 1988
  • V. Merkys. Simonas Daukantas. Vilnius: Vyturys, 1991
  • Lietuvių rašytojai. Biobibliografinis žodynas. I: A — J. Vilnius: Vaga, 1979. P. 392—409

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]