Սիմոն Պորտ Ժակմյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Պորտ Ժակմյուս
ֆր.՝ Simon Porte Jacquemus
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1990(1990-01-16) (34 տարեկան)
ԾննդավայրՍալոն դե Պրովանս, Բուշ-դյու-Ռոն, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունոճաբան և նորաձևության դիզայներ
ԱմուսինMarco Maestri?
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Կայքjacquemus.com
 Simon Porte Jacquemus Վիքիպահեստում

Սիմոն Պորտ Ժակմյուս (ֆր.՝ Simon Porte Jacquemus, հունվարի 16, 1990(1990-01-16), Սալոն դե Պրովանս, Բուշ-դյու-Ռոն, Ֆրանսիա), ֆրանսիացի մոդելավորող և նորաձևության դիզայներ։ Նորաձևության Jacquemus բրենդի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Ժակմյուսը ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ Սալոն դե Պրովանսում։ Մեծացել է ֆերմերների համեմատաբար աղքատ ընտանիքում, տղայի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրը[1]։

2008 թվականին՝ 18 տարեկան հասակում, տեղափոխվել է Փարիզ, որտեղ մի քանի ամիս սովորել է Նորաձևության տեխնիկայի և արվեստի բարձրագույն դպրոցում (Esmod)՝ Օլիվիե Ռուստենի հետ միաժամանակ[2]։ Ապա թողել է ուսումը[3] հանուն Citizen K-ի նորաձևության ամսագրում նկարիչների հետ աշխատանքի գծով մենեջերի օգնականի պաշտոնի[4]։ Ավելի ուշ ավտովթարից մոր հանկարծակի մահը նրան դրդել է սկսել մոդելավորողի սեփական կարիերան[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա 20 տարեկան էր, երբ ստեղծել է իր Jacquemus բրենդը[5], որի համար նման անվանում ընտրել է մոր օրիորդական ազգանվան պատճառով[3][6]։ Իր դիզայնները խթանել է՝ 2010 թվականին Փարիզում Վոգի նորաձևության երեկույթներից մեկի ժամանակ ընկերներին խնդրելով կրել իր ստեղծագործությունները[7]։ Այդպիսով նա ճանաչում է ձեռք բերել և արդեն 2012 թվականին հրավիրվել է իր հավաքածուն ներկայացնելու Փարիզի նորաձևության շաբաթում[5]։

Հավաքածուում օգտագործված կտորների մեծ մասը մատակարարում են արտահագուստի մատակարարները[6]։ Հագուստները հասարակ են, քիչ դետալներով, բայց օրգինալ[3]։ 2014 թվականին հավաքածու է մշակել «La Redoute»-ի համար։ 2015 թվականին Դելֆինա Արնոյի կողմից երիտասարդ հագուստի դիզայներների համար ստեղծված միջազգային մրցույթում ստացել է LVMH Prize-ի ժյուրիի հատուկ մրցանակը[8]։

2017 թվականին իր հավաքածուում ավելացրել է կոշիկի գիծը[9]։ 2018 թվականին հայտարարել է, որ զբաղվելու է նաև տղամարդու հագուստի դիզայնով․ առաջին գիծը թողարկվել է 2019 թվականին[4]։ Ի լրացում կոշիկների՝ մշակում է նաև գլխարկներ և պայուսակներ․ վերջիններիս դիզայնը հայտնի է դարձել ողջ աշխարհում[10]։

Հարազատ տարածաշրջանում նրա ներդրումը կայանում է «Ցիտրոն» ռեստորանի բացման մեջ, որը գտնվում է Լաֆայետ պատկերասրահում՝ Ելիսեյան դաշտերում, որը թողարկվել է 2019 թվականի մարտի 28-ին՝ նախկին «Virgin Megastore12»-ի փոխարեն[11]։

2019 թվականի հունիսի 24-ին նա կազմակերպել է շքերթ՝ նվիրված բրենդի տասնամյակին[12]։ Սայմոն Պորտը նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին հրավիրել է նարդոսի դաշտ և ներկայացրել իր նոր «Le coup de soleil» հավաքածուն[13]։

Նրա գարուն-ամառ 2021-ի «L'Amour» հավաքածուում առկա էին պարզության և ռոմանտիկայի թեմաները[6]։ «Ինչպես հասարակ գյուղական հարսանիք կամ բերքահավաքի տոն»,- ասել է նա ցուցադրությունից առաջ տված հարցազրույցում։ Շոուն COVID-19 համավարակի պատճառով անցկացվում էր Փարիզից մեկ ժամվա ճանապարհի վրա գտնվող ցորենի արտում։ Շոուին ներկա էին ընդամենը 100 հյուր[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Ժակմյուսը բացահայտ համասեռական է[4]։ 2021 թվականի հունիսի 7-ին 4 տարի ծանոթությունից հետո ամուսնացել է իտալացի թվային գործակալ Մարկո Մաեստրիի հետ[15]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

LVMH մրցանակ (2014)[3]

LVMH ժյուրիի հատուկ մրցանակ (2015)[16]

Elle Style Awards մրցանակաբաշխության «Նորաձևության ռեժիսորի ընտրություն» մրցանակ (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Simon Porte, créateur de Jacquemus, croit au "consommez français"». LExpress.fr (ֆրանսերեն). 2011 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  2. Hartman, Eviana (2015 թ․ մայիսի 7). «A Cheeky Peek Into the Life of Simon Porte Jacquemus». The New York Times. 0362-4331. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Vogue.ua. «5 фактов о дизайнере Симоне Порт Жакмю». Vogue UA. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Condé Nast (2019 թ․ մարտի 15). «Все, что вам нужно знать о дизайнере Симоне Порте Жакмюсе». GQ Россия (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  5. 5,0 5,1 «Jacquemus: «Делать супермодные вещи — это как-то неправильно»». Wonderzine. 2013 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 Вика Анистратова (2021 թ․ մայիսի 31). «Любовь и детская наивность: за что мир моды (и не только) полюбил Симона Порта Жакмюса». Горящая изба (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  7. «Jacquemus: Bigger Than You Think». The Business of Fashion (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  8. Joelle Diderich, Joelle Diderich (2016 թ․ հունվարի 20). «Ten of Tomorrow: Simon Porte Jacquemus». WWD (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  9. Condé Nast (2017 թ․ դեկտեմբերի 18). «The Most Memorable, Wildest, Highest Shoes of 2017». Vogue (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  10. Condé Nast (2018 թ․ ապրիլի 9). «Justin Bieber Takes a Page From Jacquemus and Wears a Really Large Hat». Vogue (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  11. «'Citron' de Jacquemus, la nouvelle adresse où tout Paris se presse - Elle à Table». elle.fr (ֆրանսերեն). 2019 թ․ ապրիլի 4. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  12. Vogue.ua. «Jacquemus отметят свое 10-летие в Провансе». Vogue UA. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  13. Vogue.ua. «Jacquemus объявили место и время проведения следующего шоу». Vogue UA. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  14. Condé Nast (2020 թ․ հուլիսի 16). «Jacquemus Spring 2021 Menswear Collection». Vogue (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  15. Vogue.ua. «Симон Порт Жакмюс обручился со своим бойфрендом Марко Маэстри». Vogue UA. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  16. «JACQUEMUS». LVMH PRIZE. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Պորտ Ժակմյուս» հոդվածին։