Լաֆայետ պատկերասրահ
Լաֆայետ պատկերասրահ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրախանութ և flagship store? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փարիզի 9-րդ շրջան |
Կազմված է | Lafayette Coupole?, Lafayette Homme? և Lafayette Maison & Gourmet? |
Հասցե | 40 boulevard Haussmann, 75009 Paris, France75009boulevard Haussmann? (38-42), rue La Fayette? (1) և rue de la Chaussée-d'Antin? (15) |
Հիմնադրվել է | 1894 |
Կայք | haussmann.galerieslafayette.com |
![]() | |
![]() |
Լաֆայետ պատկերասրահ, Ֆրանսիական խանութների ցանց, հիմնադրվել է 1893 թվականին։ 2009 թվականին ցանցի շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ եվրոն։ Սեփականատերը Լաֆայետ պատկերասրահ ընկերությունների խումբն է։ Պատկերասրահը գտնվում է Փարիզի 9-րդ թաղամասի Բուլվար Հաուսմանում, Ռուե լա Ֆայետի անկյունում, Փարիզի լա Ֆայետե մետրոյի կայարանի մոտ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1893 թվականին Թեոֆիլ Բադերը և Ալֆոնս Կանը բացեցին Փարիզի 70 քմ մակերեսով խանութը, Ռու Լա Ֆայեթի անկյունում և Ռուե դե Լա Չաուսե դ'Արտին` վաճառելով նոր մուծված նվերներ։ 1896 թվականին ընկերությունը գնել է ամբողջ շենքը։ 1903 թվականին Ռու-լա Ֆայեթը ձեռք է բերում 38, 40 և 42 համարները Հայլուսլի Բուլվարդում, ինչպես նաև Ռաուս դե Լա Չաուսե դ'Արտինի 15-րդ համարը[2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեոֆիլ Բադերը ճարտարապետ է նշանակում Ժորժ Չեդանին, որը ղեկավարում է առաջին խոշոր վերանորոգումը, որն ավարտվեց 1907 թվականին։ Ֆերդինանդ Չանուտը, Ջորջ Չեդանի աշակերտը, նախագծեց խանութի 43 մետր բարձր Նեո Բյուզանթին գմբեթը.[3]: Այս խանութի բացման արարողությունը տեղի է ունեցել 1912 թվականի հոկտեմբերին։ 1932 թվականին խանութը վերանորոգվել է արվեստի դեկո ոճով ճարտարապետ Պիեռ Պատուի կողմից։
Նորաձևություն եւ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեոֆիլ Բադերը զբաղվում էր հագուստի արտադրությամբ, բացառապես Լաֆայետ պատկերասրահի սեփական պիտակի ներքո։ Նա նաև արտադրել է մատչելի դիզայներական հագուստի տարբերակներ[2]։ Խանութն ընդլայնվում է և իր մեջ ներգրավում տղամարդկանց հագուսի, խաղալիքի,ամանեղենի և կահույքի բաժիններ։ Կազմակերպվում են նաև մի շարք միջոցառումներ ինչպիսին էր օրինակ ֆրանսիացի օդաչու Ջուլի Վեդինների տանիքից վայրէջքը 1919 թվականին[4]։ 1922 թվականին բացվում է արվեստի սրահներ Մաուրիս Դուֆրենի ղեկավարությամբ,որտեղ արտադրում էին կահույք, գործվածք, գորգեր, պաստառներ, խեցեղեն և այլ տնական ապրանքներ[5]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խանութը ամբողջովին կատարելագործվել է։ 1950-ական թվականներին անց են կացվել մեծ միջազգային ցուցահանդեսներ, ինչպիսիք են «Իտալական լավագույն արտադրություն» ցուցահանդեսը 1953 թվականին։ 1960-ական թվականներին երիտասարդ դիզայներները սկսեցին իրենց պատրաստի հագուստների արտադրությունը։ 1962-ին հայտնի դարձավ առաջին դիզայներ Լաուրան։ Մի փոքր անց նա հայտնի դարձավ Սոնյա Ռիկել անունով[6]։ 1980-ից 1999 թվականները կազմակերպվում է «Նորաձևության ֆեստիվալ», որպեսզի ընտրեն խանութի դիզայներ։ 1984 թվականին բացվում է դիզայներական բաժին որտեղ ընդգրկված էին Ժան Պոլ Գոտյեի և Թերի Մյուգլերի դիզայներական հավաքածուները։
Առաջարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Լաֆայետ պատկերասրահը հիմնված է նորաձևության վրա, բայց ունի շատ այլ ծառայություններ և առաջարկներ։
Ուտելիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաֆայետ պատկերասրահը առաջարկում է ոչ միայն ֆրանսիական այլ ամբողջ աշխարհի հայտնի ուտեստները։
Ռեստորան և բար[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանիքն ունի բար և ռեստորան, որից բացվում է գեղատեսիլ տեսարան և երևում է Փարիզի հուշարձանները, ինչպես նաև Էյֆելյան աշտարակը և Մոնպարպասի աշտարակը։
Առաջարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլերեն խոսող անձնակազմը օգնում է տուրիստներին օգտվել Wi-Fi ծառայությունից, հեշտությամբ գտնել ռեստորան կամ ամրագրել տաքսի։
- Տուրիստական տեղեկատվական գրասեղանն ապահովում է տրանսպորտի, թանգարանների, զբոսայգիների ուղեկցող շրջագայություններ, Սեին գետի շրջագայություններ, կաբարդիաների ներկայացումներ, շոուներ, համերգներ, հյուրանոցներ և փոխանակման տոմսեր։
- Խանութի աշխարհագրական հավելվածը օգնում է գնորդներին գտնել ապրանքանիշներ և մուտք գործել ռեստորաններ։
- VIP ծառայություններն ընդգրկում են լիմուզինների պատվիրման կամ հյուրանոցների փաթեթների առաքում[7]։
- Տեղեկատվական գրասենյակը, որը գտնվում է առաջին հարկում, տրամադրում է տեղեկություններ խանութի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 Marzel Shoshana-Rose (2006-11-01)։ «Théophile Bader, co-fondateur des Galeries Lafayette»։ Archives Juives (ֆրանսերեն) 37 (2): 135–138։ ISSN 0003-9837
- ↑ filhol Anne-Laure (2012-10-14)։ «La coupole des Galeries Lafayette fête ses 100 ans»։ Le Figaro (fr-FR)։ ISSN 0182-5852։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Le 19 janvier 1919 dans le ciel : Jules Védrines se pose sur les Galeries Lafayette»։ Air Journal (fr-FR)։ Վերցված է 2017-06-07
- ↑ «La Maîtrise des Galeries Lafayette (Catalogue 1925) - Librairie des Archives : livres d'art épuisés, catalogues raisonnés, catalogues d'expositions rares, beaux livres, xx siècle»։ www.librairiedesarchives.com (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-08-ին։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Sonia Rykiel (1930-2016), A Fashion Revolutionary, by Maude Bass-Krueger»։ Histoire de Mode (fr-FR)։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Le shopping VIP du Printemps et des Galeries Lafayette»։ lesechos.fr։ 2011-04-18։ Վերցված է 2017-06-14
|