Սիլվեստր Ռևուելտաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվեստր Ռևուելտաս
Բնօրինակ անունիսպ.՝ Silvestre Revueltas Sánchez
Ծնվել էդեկտեմբերի 31, 1899(1899-12-31)[1][2][3][…]
Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1][2][3][…] (40 տարեկան)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Մասնագիտությունդիրիժոր, դասական կոմպոզիտոր, երաժշտագետ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՄեքսիկայի ազգային կոնսերվատորիա և St. Edward's University?
 Silvestre Revueltas Վիքիպահեստում

Սիլվեստր Ռևուելտաս (իսպ.՝ Silvestre Revueltas Sánchez, դեկտեմբերի 31, 1899(1899-12-31)[1][2][3][…], Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հոկտեմբերի 5, 1940(1940-10-05)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913-1916 թվականներին սովորել է Մեխիկոյի Ազգային կոնսերվատորիայի ջութակի և կոմպոզիցիայի դասարաններում, 1918-1920 թվականներին՝ Չիկագոյի երաժշտական քոլեջում, որտեղ որպես ջութակահար 1922-1924 թվականներին կատարելագործվել է Պ․ Կոխանսկու և Օ․ Շևչիկի մոտ։ 1928-1935 թվականներին եղել է Մեխիկոյի սիմֆոնիկ նվագախմբի (հետագայում՝ Ազգային սիմֆոնիկ նվագախումբ) երկրորդ դիրիժոր։

Երկու բալետի, սիմֆոնիկ, վոկալ-գործիքային երկերի, կամերագործիքային անսամբլների, երգերի հեղինակ է։ Ռ․ Մեքսիկայի կոմկուսի անդամ էր, Մեքսիկայի հեղափոխական գրողների և արաիսաների լիգայի նախագահ։ Ռևուելտասի ստեղծագործությունը 20-րդ դարի 1-ին կեսի Մեքսիկայի ազգային ռեալիստական երաժշտական արվեստի բարձրագույն նվաճումն է, աչքի է ընկնում մեղեդիական հարստությամբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվեստր Ռևուելտասի ստեղծագործությունների շարք
Տարի Ստեղծագործություններ Ժանր
1918 Ադաջիո, կամերային նվագախմբի համար
1924 Tragedia en forma de rábano (no es plagio) (դաշնամուրային)
1924 El afilador, ջութակային և դաշանամուրային
1924 Tierra p’a las macetas -
1924 A manera de preludio, ջութակային և դաշանամուրային
1926 Էլեգիա,ցձայնային և դաշնամուրային
1926 Բատիկ, կամերային նվագախմբի համար
1929 Պիես նվագախմբի համար
1929 Երգեր 12 գործիքների համար
1929 Cuatro pequeños trozos, 2 ջութակահարների կատարմամբ
1930 Cuarteto de cuerda n.º 1, լարային քառյակ №1
1931 Երգ (1931/1939), կամերային նվագախմբի համար
1931 Բադիկներ և դեղձանիկների դուետ, ձայնային և կամերային նվագախմբի համար
1931 Cuarteto de cuerda n.º 2 (Magueyes), լարային քառյակ №2
1931 Cuarteto de cuerda n.º 3,լարային քառյակ №3
1931 Պատուհաններ, նվագախմբի համար
1931 Փողոցային խաչմերուկներ,սիմֆոնիկ բանաստեղծություն
1931 Madrigal, կամերային նվագախմբի համար
1931 Ranas, ձայնային և դաշնամուրային
1931 Կուաունաուակ, սիմֆոնիկ բանաստեղծություն լարային նվագախմբի համար
1932 Գույներ, սիմֆոնիկ
1932 El tecolote, ձայանային և դաշնամուրային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119096757 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։