Տերևաթափ թուփ կամ ծառ է՝ 1.5֊3 մ բարձրությամբ։ Տերևները ներքևի կողմից մոմաշերտ ունեն, նկատելիորեն ավելի բաց գույնի են, քան վերևի կողմից։ Տերևների
բաժինները լայն են, միայն վերևի մասում ատամնաեզր են կամ ամբողջաեզր, մերկ կամ ցրված մազմզուկապատ, 3֊5-աբլթակ։ Կեղևը սկզբում բալակարմիր է, ավելի ուշ՝ մոխրավուն։ Ընձյուղները մերկ են։ Ծաղկաբույլերը փոքր են, հիպանթիումը մերկ է կամ մազմզուկապատ։ Պտուղները դարչնակարմրավուն