Սզնի կեղծ տարատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սզնի կեղծ տարատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի կեղծ տարատերև
Լատիներեն անվանում
Cedrus pseudoheterophylla
A. Pօjark

Սզնի կեղծ տարատերև (լատին․՝ Cedrus pseudoheterophylla), Վարդազգիներ ընտանիքի, Սզնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ կամ ծառ է՝ 1.5֊3 մ բարձրությամբ։ Տերևները ներքևի կողմից մոմաշերտ ունեն, նկատելիորեն ավելի բաց գույնի են, քան վերևի կողմից։ Տերևների բաժինները լայն են, միայն վերևի մասում ատամնաեզր են կամ ամբողջաեզր, մերկ կամ ցրված մազմզուկապատ, 3֊5-աբլթակ։ Կեղևը սկզբում բալակարմիր է, ավելի ուշ՝ մոխրավուն։ Ընձյուղները մերկ են։ Ծաղկաբույլերը փոքր են, հիպանթիումը մերկ է կամ մազմզուկապատ։ Պտուղները դարչնակարմրավուն

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Իրանում, Քուրդիստանում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Վայքում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ աճում է խիտ թփուտներում, քարքարոտ լեռնալանջերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ 7֊14, 17֊32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 380։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի կեղծ տարատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի կեղծ տարատերև» հոդվածին։