Սեփական սենյակը
Սեփական սենյակը A Room of One's Own | |
---|---|
Հայերեն հրատարակության (2016) շապիկի առաջին էջը | |
Հեղինակ | Վիրջինիա Վուլֆ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | էսսե |
Թեմա | Ֆեմինիզմ |
Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն |
Կազմի հեղինակ | Լուսինե Նավասարդյան |
Երկիր | Անգլիա |
Հրատարակիչ | Հոգարթ Փրես |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբեր 1929 |
Թարգմանիչ հայերեն | Մանիկ Եգանյան |
Հրատարակում հայերեն | «Դարակ» |
Պարգև(ներ) | |
A Room of One's Own Վիքիպահեստում |
Սեփական սենյակը (անգլ.՝ A Room of One's Own), անգլիացի արձակագիր Վիրջինիա Վուլֆի էսսեն։ Առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին Լոնդոնի «Հոգարթ պրես» հրատարակչությունում։ Այս հրատարակչությունը հիմնել են Լեոնարդ և Վիրջինիա Վուլֆ ամուսինները։
Բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, սակայն այն գեղարվեստորեն բացահայտում է կին և գրականություն առնչությունները՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար։ Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում[1]։
Հայերեն հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ստեղծագործությամբ հեղինակն ամբողջական գրքով առաջին անգամ է հրատարակվել հայերեն։ Գիրքը հայերեն է հրատարակել «Դարակ» հրատարակչությունը 2016 թվականին. այն նաև տվյալ հրատարակչության առաջին գիրքն է[2]։ Գիրքն անգլերենից թարգմանել է Մանիկ Եգանյանը, խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան, էջադրումը՝ Արմինե Քոչարյանի։ Գիրքն ընդգրկված է հրատարակչության «Սաֆո» մատենաշարի մեջ, բաղկացած է 228 էջից։
Հայերեն հրատարակությունը հայտնվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի 2016 թվականի հունվարի 15-ի առաջին հորիզոնականում[3]»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիրջինիա Վուլֆ, Սեփական սենյակը, Ե., «Դարակ», 2016, էջ 2։
- ↑ Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գիրքը թարգմանվել է հայերեն
- ↑ Երևանյան բեսթսելեր 3/45
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեփական սենյակը» հոդվածին։ |
|