Սերգեյ Չեռնյավսկի
Սերգեյ Չեռնյավսկի | |
---|---|
ապրիլի 4, 1961 - հունիսի 9, 2018 (57 տարեկան) | |
Ծննդավայր | Սիզրանսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մարտեր/ պատերազմներ | Աֆղանական պատերազմ |
Կրթություն | Syzran Higher Military Aviation School? |
Պարգևներ |
Սերգեյ Իվանովիչ Չեռնյավսկի (ռուս.՝ Серге́й Ива́нович Черня́вский, ապրիլի 4, 1961, Սիզրանսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 9, 2018, Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս օդաչու, Հյուսիս-Կովկասյան ռազմական շրջանի զորաբանակային օդագնացության ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատար, Ռազմաօդային ուժերի գնդապետ։ Ռուսաստանի Դաշնության հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Չեռնյավսկին ծնվել է 1961 թվականի ապրիլի 4-ին Սիզրանի շրջանի Օզերկի գյուղում։ 1978 թվականին ավարտել է № 30 միջնակարգ դպրոցը և Սիզրան քաղաքի երիտասարդ տիեզերագնացների դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Սիզրանի օդաչուների ռազմական օդագնացության բարձրագույն ուսումնարանը և ուղարկվել Անդրբայկալյան ռազմական շրջան։ Հետագայում ծառայել է Գերմանիայում՝ խորհրդային բանակի խմբի կազմում, Թուրքմենստանի, Հեռավոր Արևելքի և Հյուս-Կովկասյան ռազմական շրջաններում։
Ներկա է եղել ռազմական հակամարտությունների բոլոր թեժ կետերում, այդ թվում՝ Աֆղանստանում, Տաջիկստանում և Չեչնիայում։ Կատարել է մոտ 1500 մարտական թռիչք։ Թռիչքների ընդհանուր ժամաքանակը կազմում է մոտ 7000 ժամ։
Ռազմական գործի բարեխիղճ կատարման համար գնդապետ Ս․ Չեռնյավսկին արժանացել է Մարտական կարմիր դրոշի շքանշանի, Արիության 2 շքանշանի, Կարմիր աստղի 2 շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 4-րդ աստիճանի շքանշանի՝ սրերի պատկերով, «Աֆղանական արիություն» շքանշանի, «Համարձակության համար» 2 մեդալի և 22 գերատեսչական մրցանակների։։
ՌԴ նախագահի 2004 թվականի հուլիսի 12-ի № 884 հրամանով՝ գնդապետ Չեռնյավսկին Հյուսիս-Կովկասյան շրջանում ռազմական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար արժանացել է ՌԴ հերոսի կոչման։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության հերոս (հուլիսի 12, 2004)
- «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 4-րդ աստիճանի շքանշան
- Արիության 2 շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի 2 շքանշան
- «Համարձակության համար» մեդալ
- ատաման Պլատովի շքանշան (Ռոստովի մարզ, 2013)[1]
- մեդալ «մարտիկ֊ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղանական ժողովրդից» (Աֆղանստան, 1988)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիզրանի օդաչուների ռազմական օդագնացության բարձրագույն ուսումնարանի հերոս շրջանավարտները (ռուս.)
- Վ․ Պուտինի ելույթը պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, հոկտեմբերի 21, 2004 (ռուս.)
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Հունիսի 9 մահեր
- 2018 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս գնդապետներ
- Ռազմական օդաչու-դիպուկահարներ
- Ռուս ռազմական օդաչուներ
- Սիզրանի օդաչուների ռազմական օդագնացության բարձրագույն ուսումնարանի շրջանավարտներ