Սերգեյ Չեռնյավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Չեռնյավսկի
ապրիլի 4, 1961(1961-04-04) - հունիսի 9, 2018(2018-06-09) (57 տարեկան)
ԾննդավայրՍիզրանսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ
ԿրթությունSyzran Higher Military Aviation School?
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Արիության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից

Սերգեյ Իվանովիչ Չեռնյավսկի (ռուս.՝ Серге́й Ива́нович Черня́вский, ապրիլի 4, 1961(1961-04-04), Սիզրանսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 9, 2018(2018-06-09), Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս օդաչու, Հյուսիս-Կովկասյան ռազմական շրջանի զորաբանակային օդագնացության ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատար, Ռազմաօդային ուժերի գնդապետ։ Ռուսաստանի Դաշնության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Չեռնյավսկին ծնվել է 1961 թվականի ապրիլի 4-ին Սիզրանի շրջանի Օզերկի գյուղում։ 1978 թվականին ավարտել է № 30 միջնակարգ դպրոցը և Սիզրան քաղաքի երիտասարդ տիեզերագնացների դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Սիզրանի օդաչուների ռազմական օդագնացության բարձրագույն ուսումնարանը և ուղարկվել Անդրբայկալյան ռազմական շրջան։ Հետագայում ծառայել է Գերմանիայում՝ խորհրդային բանակի խմբի կազմում, Թուրքմենստանի, Հեռավոր Արևելքի և Հյուս-Կովկասյան ռազմական շրջաններում։

Ներկա է եղել ռազմական հակամարտությունների բոլոր թեժ կետերում, այդ թվում՝ Աֆղանստանում, Տաջիկստանում և Չեչնիայում։ Կատարել է մոտ 1500 մարտական թռիչք։ Թռիչքների ընդհանուր ժամաքանակը կազմում է մոտ 7000 ժամ։

Ռազմական գործի բարեխիղճ կատարման համար գնդապետ Ս․ Չեռնյավսկին արժանացել է Մարտական կարմիր դրոշի շքանշանի, Արիության 2 շքանշանի, Կարմիր աստղի 2 շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 4-րդ աստիճանի շքանշանի՝ սրերի պատկերով, «Աֆղանական արիություն» շքանշանի, «Համարձակության համար» 2 մեդալի և 22 գերատեսչական մրցանակների։։

ՌԴ նախագահի 2004 թվականի հուլիսի 12-ի № 884 հրամանով՝ գնդապետ Չեռնյավսկին Հյուսիս-Կովկասյան շրջանում ռազմական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար արժանացել է ՌԴ հերոսի կոչման։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության հերոս (հուլիսի 12, 2004)
  • «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 4-րդ աստիճանի շքանշան
  • Արիության 2 շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի 2 շքանշան
  • «Համարձակության համար» մեդալ
  • ատաման Պլատովի շքանշան (Ռոստովի մարզ, 2013)[1]
  • մեդալ «մարտիկ֊ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղանական ժողովրդից» (Աֆղանստան, 1988)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]