Սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ ծավալել է հեղափոխական գործունեություն։ 1917 թվականին ընտրվել է Սովետների համասիբիրական առաջին համագումարի պատգամավոր։
1918 թվականի սկզբից՝ Ցենտրոսիբիրի անդամ, Անդրբայկալյան ռազմաճակատի հրամանատար։ Ղեկավարել է Գ. Սեմյոնովի սպիտակգվարդիական բանդաների ջախջախումը։ 1920 թվականի հունվարին, երբ Պրիմորիեում տապալվեց սպիտակգվարդիական իշխանությունը, Լազոն նշանակվեց Ռազմահեղափոխական խորհրդի և ՌԿ(բ)կ ԿԿ-ի Հեռավորարևելյան բյուրոյի անդամ։ Ապրիլի 4-5-ին, իշխանությունը Վլադիվոստոկումճապոնացիներին անցնելուց հետո, Լազոն և Ռազմահեղափոխական խորհրդի մյուս անդամները ձերբակալվեցին։ Լազոյին և նրա երկու զինակիցներին, խոշտանգելուց հետո, այրեցին շոգեքարշի հնոցում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 474)։