Սերգեյ Թումասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Թումասյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1990(1990-01-31)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Ֆինլանդիա Ռակուունատ ? (1)
2009 Ֆինլանդիա ԿոոՏեեՊեե 5 (0)
2009 Ռուսաստան ԲՄԱ 8 (0)
2010 Ռուսաստան Ռոստով 2 (0)
2011 Ֆինլանդիա Յակոբստադ 6 (1)
2012 Ռուսաստան Ժեմչուժինա ՌՈՒԴՆ սիրող.
2012 Ռուսաստան Դոնէներգո սիրող.
2014 Ռուսաստան ՍԿՎՕ 9 (1)
2014 Հայաստան Գանձասար (Կապան) 3 (0)
2014-2015 Ռուսաստան Սոչի 23 (5)
2015-2017 Էստոնիա Ինֆոնետ 46 (8)
2018 Էստոնիա Նիմմե Կալյու 6 (3)
2018 Ռուսաստան Սիբիր 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18 դեկտեմբերի, 2018:

Սերգեյ Ալեքսանդրի Թումասյան (հունվարի 31, 1990(1990-01-31)[1][2], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Թումասյանը Վ․ Պոնեդելնիկի անվան ՕՌՄՊՄԴ-8-ի սան է։ 2008-2009 թվականներին խաղացել է ֆիննական ստորին լիգաների «Ռակուունատ» և «ԿոոՏեեՊեե» ակումբներում։ 2009 թվականի սեպտեմբերին վերադարձել է Ռոստով և ութ հանդիպում անցկացրել երկրորդ դիվիզիոնի ԲՄԱ ակումբում՝ բոլոր խաղերում փոխարինման դուրս գալով հանդիպման վերջում։ 2010 թվականին տեղափոխվել է «Ռոստով» ակումբում՝ երկրորդ կազմում անցկացնելով 27 հանդիպում և խփելով երեք գոլ։ Հիմնական թիմի կազմում իր նորամուտը կատարել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 2010/11 մրցաշրջանի 1/16 եզրափակչի՝ հուլիսի 13-ին Բելգորոդի «Սալյուտ» ակումբի դեմ անցկացված արտագնա խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 85-րդ րոպեին[3]։ Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել է օգոստոսի 14-ին՝ փոխարինման դուրս գալով 18-րդ տուրի՝ Ռամենսկոեի «Սատուրնի» դեմ արտագնա խաղի երկրորդ խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին[4]։ 2011 թվականին նորից հանդես է եկել Ֆինլանդիայում․ ըստ որոշ տվյալների՝ խաղացել է «Յակոբստադ» ակումբում[5][6], ըստ այլ տվյալների՝ «Յարոյում»[7][8][9][10]։

2012-2013 թվականներին Սերգեյ Թումասյանը խաղացել է ռուսական սիրողական «Ժեմչուժինա ՌՈՒԴՆ» (Սոչի) և «Դոնէներգո» (Ակսայ) ակումբներում։ 2013 թվականի սեպտեմբերի ն դիտումների է մասնակցել բելառուսական «Նեմանում»[7]։ 2013/14 մրցաշրջանի երկրորդ կեսին ՍԿՎՕ ակումբի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել մեկ գոլ ՊՖԼ-ում։ 2014 թվականի հուվարին դիտումների է մասնակցել Կալինինգրադի «Բալթիկայում»[8]։ 2014 թվականի հուլիսի վերջին պայմանագիր է կնքել հայկական «Գանձասար» ակումբի հետ[11], որի կազմում անցկացրել է երեք խաղ, սակայն մեկ ամիս անց պայմանագիրը խզվել է[12]։ 2014/15 մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման և խփել հինգ գոլ «Սոչիում»։ Ակումբից հեռանալուց հետո իր խաղային պահերի տեսագրություններն ուղարկել է եվրոպական ակումբներ[13] և 2015 թվականի հուլիսին պայմանագիր կնքել Տալլինի «Ինֆոնետ» ակումբի հետ[14]։ 2016 թվականին խաչաձև ջղի ու մենիքսի վնասվածքի պատճառով[15] մինչև սեպտեմբեր խաղադաշտ դուրս չի եկել։ Թիմի կազմում դարձել է Էստոնիայի չեմպիոն և երկարաձգել պայմանագրի ժամկետը երկու տարով[16]։ 2017 թվականի մրցաշրջանում նվաճել է Էստոնիայի գավաթն ու Սուպերգավաթը։

2018 թվականի հունվարի 31-ին Սերգեյ Թումասյանը պայմանագիր է կնքել Տալլինի մեկ այլ ակումբի՝ «Նիմմե Կալյուի» հետ երկու տարով[17]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ալեքսանդր Թումասյանը, եղել է մարզիչ, եղբայրները՝ Դենիս և Ալեքսանդր Թումասյանները, ֆուտբոլիստներ են։ Ունի կրտսեր եղբայր (ծնվել է 2008/2009 թվականին)[18][19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Салют» Белгород — «Ростов» Ростов-на-Дону — 0 : 4 13.07.2010 Кубок России 2010/11 Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  4. «Сатурн» Раменское — «Ростов» Ростов-на-Дону — 0 : 2 14.08.2010 Чемпионат России 2010 Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  5. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  6. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  7. 7,0 7,1 Футбол. Сергей Тумасян находится на просмотре в «Немане» Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  8. 8,0 8,1 «Балтика» просмотрит экс-игрока «Ростова» и 15-летнего калининградца Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  9. Russian Premier League Final Stats 2011/12 — RSSSF Արխիվացված 2013-04-05 Wayback Machine
  10. Экс-хавбек «Ростова» Сергей Тумасян стал чемпионом в составе эстонского клуба «Инфонет» Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  11. Թումասյանն ու Պրոշենկոն միացան «Գանձասարին»
  12. Гандзасар расторг контракты с двумя футболистами Արխիվացված 2016-12-30 Wayback Machine
  13. Сергей Тумасян — наш человек в Эстонии Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  14. Бывший хавбек СКА и «Донэнерго» Сергей Тумасян продолжил карьеру в Эстонии Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  15. Сергей Тумасян: Верю, что в скором времени я и «Ростов» возьмём чемпионство Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  16. Сергей Тумасян продлил контракт с «Инфонетом» Արխիվացված 2016-12-28 Wayback Machine
  17. «Сергей Тумасян продолжит карьеру в "Нымме Калью"». rus.err.ee/. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  18. «Լավ փորձ ձեռք կբերեմ՝ Մխիթարյանի պես ֆուտբոլիստի հետ մարզվելիս. Ալեքսանդր Թումասյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  19. ДЕНИС ТУМАСЯН: "ПЕРВОЕ СЛОВО МОЕЙ ДОЧКИ? «МЯЧ!» Արխիվացված 2016-12-29 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]