Սերգեյ Թումասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սերգեյ Թումասյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1990(1990-01-31)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Ֆինլանդիա Ռակուունատ ? (1)
2009 Ֆինլանդիա ԿոոՏեեՊեե 5 (0)
2009 Ռուսաստան ԲՄԱ 8 (0)
2010 Ռուսաստան Ռոստով 2 (0)
2011 Ֆինլանդիա Յակոբստադ 6 (1)
2012 Ռուսաստան Ժեմչուժինա ՌՈՒԴՆ սիրող.
2012 Ռուսաստան Դոնէներգո սիրող.
2014 Ռուսաստան ՍԿՎՕ 9 (1)
2014 Հայաստան Գանձասար (Կապան) 3 (0)
2014-2015 Ռուսաստան Սոչի 23 (5)
2015-2017 Էստոնիա Ինֆոնետ 46 (8)
2018 Էստոնիա Նիմմե Կալյու 6 (3)
2018 Ռուսաստան Սիբիր 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 18 դեկտեմբերի, 2018:

Սերգեյ Ալեքսանդրի Թումասյան (հունվարի 31, 1990(1990-01-31)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Թումասյանը Վ․ Պոնեդելնիկի անվան ՕՌՄՊՄԴ-8-ի սան է։ 2008-2009 թվականներին խաղացել է ֆիննական ստորին լիգաների «Ռակուունատ» և «ԿոոՏեեՊեե» ակումբներում։ 2009 թվականի սեպտեմբերին վերադարձել է Ռոստով և ութ հանդիպում անցկացրել երկրորդ դիվիզիոնի ԲՄԱ ակումբում՝ բոլոր խաղերում փոխարինման դուրս գալով հանդիպման վերջում։ 2010 թվականին տեղափոխվել է «Ռոստով» ակումբում՝ երկրորդ կազմում անցկացնելով 27 հանդիպում և խփելով երեք գոլ։ Հիմնական թիմի կազմում իր նորամուտը կատարել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 2010/11 մրցաշրջանի 1/16 եզրափակչի՝ հուլիսի 13-ին Բելգորոդի «Սալյուտ» ակումբի դեմ անցկացված արտագնա խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 85-րդ րոպեին[2]։ Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել է օգոստոսի 14-ին՝ փոխարինման դուրս գալով 18-րդ տուրի՝ Ռամենսկոեի «Սատուրնի» դեմ արտագնա խաղի երկրորդ խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին[3]։ 2011 թվականին նորից հանդես է եկել Ֆինլանդիայում․ ըստ որոշ տվյալների՝ խաղացել է «Յակոբստադ» ակումբում[4][5], ըստ այլ տվյալների՝ «Յարոյում»[6][7][8][9]։

2012-2013 թվականներին Սերգեյ Թումասյանը խաղացել է ռուսական սիրողական «Ժեմչուժինա ՌՈՒԴՆ» (Սոչի) և «Դոնէներգո» (Ակսայ) ակումբներում։ 2013 թվականի սեպտեմբերի ն դիտումների է մասնակցել բելառուսական «Նեմանում»[6]։ 2013/14 մրցաշրջանի երկրորդ կեսին ՍԿՎՕ ակումբի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել մեկ գոլ ՊՖԼ-ում։ 2014 թվականի հուվարին դիտումների է մասնակցել Կալինինգրադի «Բալթիկայում»[7]։ 2014 թվականի հուլիսի վերջին պայմանագիր է կնքել հայկական «Գանձասար» ակումբի հետ[10], որի կազմում անցկացրել է երեք խաղ, սակայն մեկ ամիս անց պայմանագիրը խզվել է[11]։ 2014/15 մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման և խփել հինգ գոլ «Սոչիում»։ Ակումբից հեռանալուց հետո իր խաղային պահերի տեսագրություններն ուղարկել է եվրոպական ակումբներ[12] և 2015 թվականի հուլիսին պայմանագիր կնքել Տալլինի «Ինֆոնետ» ակումբի հետ[13]։ 2016 թվականին խաչաձև ջղի ու մենիքսի վնասվածքի պատճառով[14] մինչև սեպտեմբեր խաղադաշտ դուրս չի եկել։ Թիմի կազմում դարձել է Էստոնիայի չեմպիոն և երկարաձգել պայմանագրի ժամկետը երկու տարով[15]։ 2017 թվականի մրցաշրջանում նվաճել է Էստոնիայի գավաթն ու Սուպերգավաթը։

2018 թվականի հունվարի 31-ին Սերգեյ Թումասյանը պայմանագիր է կնքել Տալլինի մեկ այլ ակումբի՝ «Նիմմե Կալյուի» հետ երկու տարով[16]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ալեքսանդր Թումասյանը, եղել մարզիչ, եղբայրները՝ Դենիս և Ալեքսանդր Թումասյանները, ֆուտբոլիստներ են։ Ունի կրտսեր եղբայր (ծնվել է 2008/2009 թվականին)[17][18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Салют» Белгород — «Ростов» Ростов-на-Дону — 0 : 4 13.07.2010 Кубок России 2010/11 Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  3. «Сатурн» Раменское — «Ростов» Ростов-на-Дону — 0 : 2 14.08.2010 Чемпионат России 2010 Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  4. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  5. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  6. 6,0 6,1 Футбол. Сергей Тумасян находится на просмотре в «Немане» Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  7. 7,0 7,1 «Балтика» просмотрит экс-игрока «Ростова» и 15-летнего калининградца Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  8. Russian Premier League Final Stats 2011/12 — RSSSF Archived 2013-04-05 at the Wayback Machine.
  9. Экс-хавбек «Ростова» Сергей Тумасян стал чемпионом в составе эстонского клуба «Инфонет» Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  10. Тумасян и Прошенко пополнили состав «Гандзасара» Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  11. Гандзасар расторг контракты с двумя футболистами Archived 2016-12-30 at the Wayback Machine.
  12. Сергей Тумасян — наш человек в Эстонии Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  13. Бывший хавбек СКА и «Донэнерго» Сергей Тумасян продолжил карьеру в Эстонии Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  14. Сергей Тумасян: Верю, что в скором времени я и «Ростов» возьмём чемпионство Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  15. Сергей Тумасян продлил контракт с «Инфонетом» Archived 2016-12-28 at the Wayback Machine.
  16. «Сергей Тумасян продолжит карьеру в "Нымме Калью"»։ rus.err.ee/։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-01-31-ին։ Վերցված է 2018-01-31 
  17. Для меня будет хорошим опытом тренироваться с таким футболистом, как Мхитарян — Александр Тумасян Archived 2016-12-29 at the Wayback Machine.
  18. ДЕНИС ТУМАСЯН: "ПЕРВОЕ СЛОВО МОЕЙ ДОЧКИ? «МЯЧ!» Archived 2016-12-29 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]