Ալեքսանդր Թումասյան (մարզիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Թումասյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1955(1955-02-09) (69 տարեկան)
Ծննդավայր Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
Մարզչական կարիերա
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲՄԱ մարզիչ
1991-1992 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՌուսաստան ԲՄԱ
1993 Ռուսաստան Տորպեդո (Տագանրոգ)
1993-1994 Կատար Ալ Ռայյան
1996-2004 Ռուսաստան ԲՄԱ
2006 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ)
2007-2008 Ֆինլանդիա Ռակուունատ
2012 Ռուսաստան Ժեմչուժինա ՌՈՒԴՆ
2014 Աբխազիա Աբխազիա մարզիչ
2015 Ռուսաստան Սոչի

Ալեքսանդր Սերգեյի Թումասյան (փետրվարի 9, 1955(1955-02-09), Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն)[1], հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական ֆուտբոլային մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերազանցությամբ ավարտել է Լենինի շքանշանակիր ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը[2]։ 1976-1990 թվականներին աշխատել է Ռոստովի № 10 մարզական ինտերնատում (հետագայում՝ Օլիմպիական ռեզերվի ուսումնարան)։  Ինտերնատում աշխատելու ընթացքում արժանացել է «ԽՍՀՄ լավագույն մարզիչ երիտասարդների հետ աշխատանքում» (1981/82), «Ռուսաստանի լավագույն մարզիչ երիտասարդների հետ աշխատանքում» (1985/86), «Ռուսաստանի վաստակավոր մարզիչ» (1986)[3] կոչումներին։

1991 թվականի հունվարից մայիս եղել է Ռոստովի ԲՄԱ ակումբի մարզիչ, երբ գլխավոր մարզիչը Վիկտոր Բոնդարենկոն էր։ Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում նա եղել է ակումբի գլխավոր մարզիչ։ 1993 թվականի առաջին կեսին եղել է Տագանրոգի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ։ 1993/94 մրցաշրջանում մարզել է Կատարի «Ալ Ռայան» ակումբը։ 1996-2004 թվականներին կրկին գլխավորել է ԲՄԱ-ն։ Այնուհետեւ աշխատել է Ստավրոպոլի «Դինամո» (2006), Լապեենրանտի «Ռակուունատ» (Ֆինլանդիա, 2006-2007)[4], Սոչիի «Ժեմչուժինա-ՌՈՒԴՆ» (2012), «Սոչի» (2015) ակումբները, եղել Աբխազիայի հավաքականի մարզիչ (2014)։

Որդիները՝ Դենիսը (ծնվել է 1985 թվականին), Սերգեյը (ծնվել է 1990 թվականին) և Ալեքսանդրը (ծնվել է 1992 թվականին), դարձել են ֆուտբոլիստներ։ Ունի նաև կրտսեր որդի (ծնվել է 2008/2009 թվականին)[1][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ДЕНИС ТУМАСЯН: "ПЕРВОЕ СЛОВО МОЕЙ ДОЧКИ? «МЯЧ!»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  2. ГЛАВНЫЙ ТРЕНЕР СКА АЛЕКСАНДР ТУМАСЯН:ЕСЛИ БУДУ МЕШАТЬ, ТО УЙДУ ИЗ КОМАНДЫ
  3. Заслуженный тренер России Александр Тумасян награжден почётным знаком «Футбольная слава Дона»
  4. Главный тренер «Ракууната» (Финляндия) Александр Тумасян: Сезон закончился, должна быть сауна
  5. «Լավ փորձ ձեռք կբերեմ՝ Մխիթարյանի պես ֆուտբոլիստի հետ մարզվելիս. Ալեքսանդր Թումասյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]