Սենտ Հիլայրի/Լանջի ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Matinhos? և Պարանա |
Հիմնվել է | 2001 |
Մակերես | 251,19 կմ² և 24 352 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Սենտ Հիլայրի/Լանջի ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional de Saint-Hilaire/Lange), ազգային պարկ Բրազիլիայի Պարանա նահանգում։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում։ Ընդգրկում է 25․119 հա տարածք։ Այն ստեղծվել է 2001 թվականի մայիսի 23-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի անվան Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Պարկը ներառում է Գուարատուբա, Մատինյուս, Մորրետիս ու Պարանագուա մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Պարանա նահանգում։ Գտնվում է 10-1500 մետր բարձրության վրա։ Ազգային պարկը պարունակում է Գուարատուբայի բնապահպանական պահպանվող տարածքը[2]։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկն ընդգրկում է Սեռա դա Պրատան, Պարանա նահանգի ծայր արևելյան լեռները և Սեռա դու Մարի ափամերձ լեռնային ենթաշրջանի մի մասը։ Լեռներն անցնում են հյուսիս-հարավ ուղղությամբ՝ պարկի հյուսիսային և արևելյան մասերում։ Ամենաբարձր գագաթը՝ Մոռո Գրանդեն, ծովի մակարդակից գտնվում է 1500 մետր բարձրության վրա։ Այս տարածքում տեղանքը բնութագրվում է մեծ հովիտներով և կտրուկ լանջերով, ընդհանուր առմամբ, ավելի կտրուկ քան 45 %-ը։ Պարկի հարավարևմտյան հատվածն ունի ավելի մեղմ տեղանք՝ 150 մետրից ցածր, որը մոտենալով Գուարատուբայի ծովածոցին հավաքում է գետային հովիտները։ Որպես ջրի կարևորագույն աղբյուր՝ Սեռա դա Պրատան ունի կենսական նշանակությունը։ Որակյալ լինելու հանգամանքով պայմանավորված՝ այստեղի ջուրն օգտագործվում է Գուարատուբա մունիցիպալիտետում՝ Կաբարակուարա քաղաքից մինչև Պարանագուա ընկած տարածություններում։ Ջրի մեծ մասը ջրատար առու է արևելքում՝ դեպի Ատլանտյան օվկիանոս, ծայր հարավում՝ Գուարատուբա ծովածոց։
Պարկի բուսականությունը ներառում է հարթավայրային խոնավ անտառ, խիտ լեռնային խոնավ անտառ և բարձրադիր մարգագետիններ։ Կան մեծ թվով մակաբույծներ, մասնավորապես՝ բրոմելներ ու խոլորձներ։ Երկրորդային աճ հիմնականում նկատվում է ցածրադիր վայրերում, որտեղ մարդկային միջամտությունը հասնում է առավելագույնի։ Այստեղ աճում են շարք վտանգված բուսատեսակներ, այդ թվում՝ Euterpe edulis, Ocotea catharinensis և այլն։ Սեռա դա Պրատայում տարածված Brachycephalus izecksohni տեսակի գորտը էնդեմիկ կենդանատեսակ է։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ։ Այն հատկապես ստեղծվել է տարածքում գտնվող Ատլանտյան անտառի էկոհամակարգերը պաշտպանելու և պահպանելու, ինչպես նաև նրա ազդեցության ներքո գտնվող աղբյուրների բնապահպանական կայունությունը և ափամերձ բնակչության կյանքի որակը ապահովելու համար։ Պարկը Լագամար մոզայիկի մաս է կազմում[3]։
Տարածված տեսակներից են՝ պուման (Puma concolor), կարմրապոչ ամազոնը (Amazona brasiliensis), Stymphalornis acutirostris, ճայը (Tigrisoma fasciatum) և այլն[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Parna de Saint-Hilaire-Lange – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Guaratuba, Matinhos e Caiobá – Panorama
- ↑ «Unidades de Conservação - Mosaico do Litoral Sul». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Guaratuba, Matinhos e Caiobá», Panorama do Litoral, Guaratuba, Matinhos, Caiobá (պորտուգալերեն), Վերցված է 2016-11-19-ին
- Parna de Saint-Hilaire-Lange (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2021-04-11-ին, Վերցված է 2016-05-02-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidades de Conservação - Mosaico do Litoral Sul de São Paulo e do Litoral do Paraná - LAGAMAR (Portuguese), ICMBio, Արխիվացված է օրիգինալից 2019-05-27-ին, Վերցված է 2016-09-19-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սենտ Հիլայրի/Լանջի ազգային պարկ կատեգորիայում։ |