Սենտ Հիլայրի/Լանջի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Սենտ Հիլայրի/Լանջի ազգային պարկ
Parque Nacional da Serra da Cutia
Deslizamentos provocados pela chuva de 2011 no Litoral Paranaense.JPG
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ՎարչատարածքMatinhos? և Պարանա
Հիմնվել է2001
Մակերես251,19 կմ² և 24 352 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սենտ Հիլայրի/Լանջի ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Սենտ Հիլայրի/Լանջի ազգային պարկ

Սենտ Հիլայրի/Լանջի ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional de Saint-Hilaire/Lange), ազգային պարկ Բրազիլիայի Պարանա նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում։ Ընդգրկում է 25․119 հա տարածք։ Այն ստեղծվել է 2001 թվականի մայիսի 23-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի անվան Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Պարկը ներառում է Գուարատուբա, Մատինյուս, Մորրետիս ու Պարանագուա մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Պարանա նահանգում։ Գտնվում է 10-1500 մետր բարձրության վրա։ Ազգային պարկը պարունակում է Գուարատուբայի բնապահպանական պահպանվող տարածքը[2]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկն ընդգրկում է Սեռա դա Պրատան, Պարանա նահանգի ծայր արևելյան լեռները և Սեռա դու Մարի ափամերձ լեռնային ենթաշրջանի մի մասը։ Լեռներն անցնում են հյուսիս-հարավ ուղղությամբ՝ պարկի հյուսիսային և արևելյան մասերում։ Ամենաբարձր գագաթը՝ Մոռո Գրանդեն, ծովի մակարդակից գտնվում է 1500 մետր բարձրության վրա։ Այս տարածքում տեղանքը բնութագրվում է մեծ հովիտներով և կտրուկ լանջերով, ընդհանուր առմամբ, ավելի կտրուկ քան 45 %-ը։ Պարկի հարավարևմտյան հատվածն ունի ավելի մեղմ տեղանք՝ 150 մետրից ցածր, որը մոտենալով Գուարատուբայի ծովածոցին հավաքում է գետային հովիտները։ Որպես ջրի կարևորագույն աղբյուր՝ Սեռա դա Պրատան ունի կենսական նշանակությունը։ Որակյալ լինելու հանգամանքով պայմանավորված՝ այստեղի ջուրն օգտագործվում է Գուարատուբա մունիցիպալիտետում՝ Կաբարակուարա քաղաքից մինչև Պարանագուա ընկած տարածություններում։ Ջրի մեծ մասը ջրատար առու է արևելքում՝ դեպի Ատլանտյան օվկիանոս, ծայր հարավում՝ Գուարատուբա ծովածոց։

Պարկի բուսականությունը ներառում է հարթավայրային խոնավ անտառ, խիտ լեռնային խոնավ անտառ և բարձրադիր մարգագետիններ։ Կան մեծ թվով մակաբույծներ, մասնավորապես՝ բրոմելներ ու խոլորձներ։ Երկրորդային աճ հիմնականում նկատվում է ցածրադիր վայրերում, որտեղ մարդկային միջամտությունը հասնում է առավելագույնի։ Այստեղ աճում են շարք վտանգված բուսատեսակներ, այդ թվում՝ Euterpe edulis, Ocotea catharinensis և այլն։ Սեռա դա Պրատայում տարածված Brachycephalus izecksohni տեսակի գորտը էնդեմիկ կենդանատեսակ է։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ։ Այն հատկապես ստեղծվել է տարածքում գտնվող Ատլանտյան անտառի էկոհամակարգերը պաշտպանելու և պահպանելու, ինչպես նաև նրա ազդեցության ներքո գտնվող աղբյուրների բնապահպանական կայունությունը և ափամերձ բնակչության կյանքի որակը ապահովելու համար։ Պարկը Լագամար մոզայիկի մաս է կազմում[3]։

Տարածված տեսակներից են՝ պուման (Puma concolor), կարմրապոչ ամազոնը (Amazona brasiliensis), Stymphalornis acutirostris, ճայը (Tigrisoma fasciatum) և այլն[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]