Jump to content

Սեմյոն Ժուրախովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյոն Ժուրախովիչ
Ծնվել էնոյեմբերի 6, 1907(1907-11-06)
ԾննդավայրՊրավոբերեժնայա Սոկոլկա, Կոբելյակի շրջան, Ուկրաինա
Վախճանվել է1997
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ

Սեմյոն Ժուրախովիչ (ուկրաիներեն՝ Журахович Семен Михайлович, նոյեմբերի 6, 1907(1907-11-06), Պրավոբերեժնայա Սոկոլկա, Կոբելյակի շրջան, Ուկրաինա - 1997, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, կինոսցենարիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոն Ժուրախովիչը ծնվել է 1907 թվականին Պոլտավայի մարզի Սոկիլկա գյուղում, արհեստավորի ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1928 թվականից աշխատել է մամուլում, «Більшовик Полтавщини», «Робітник», «Наше слово», «Комуніст» (Харків-Київ) թերթերում։

Հայրենական պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից[1]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնարկների առաջին ժողովածուն լույս է տեսել 1940 թվականին։ Հետպատերազմյա տարիներին տպագրել է վեպեր, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ։

  • «Մեզ մոտ գարուն է գալիս», 1952
  • «Նոր ճանապարհ», 1953
  • «Մեծ խոսակցություն», 1955
  • «Հողմաշատ լեռներ», 1957
  • «Սովորական հոգսեր», 1960
  • «Կիևյան գիշերներ», 1964

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977


  • Українська літературна енциклопедія. Т.2. К., 1990. - С.215.