Սեգուրա դե լա Սիեռա (իսպ.՝ Segura de la Sierra), մունիցիպալիտետ Իսպանիայում` Խաեն պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Մունիցիպալիտետը մտնում է Սիեռա դե Սեգուրա շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 224 կմ² տարածք։ Բնակչությունը` 2026 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Գտնվում է պրովինցիայի վարչական կենտրոնից 160 կմ հեռավորության վրա։
Սեգուրա դե լա Սիեռայի ամենակարևոր ժամանակաշրջանը արաբական նվաճումներն էին, երբ գյուղը կոչվում էր Սակուրա։ 781 թվականին Աբուլ Ասվարը գրավեց գյուղը և մի քանի պատ կառուցեց գյուղի շուրջ։ Բնակիչները Կորդոբայի արքաների իշխանության տակ էին գտնվում։
Նապոլեոնի զորքի ներխուժմամբ գյուղը հրդեհվեց և արխիվի մեծ մասը ոչնչացվեց․ այդպիսով կորցվեց գյուղի պատմության զգալի մասը, որն այլևս նարավոր չեղավ վերականգնել։
Ամենամեծ տոնը Ռոսարիո կույսի տոնն է, որը նշվում է հոկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնը կրոնի և մշակույթի խառնուրդ է։ Այդ օրերին գյուղ են գալիս մոտակա բնակավայրերից շատ բնակիչներ։
Արաբական հրապարակում մարդիկ հետևում են ցլամարտի։ Գիշերը լի է երաժշտությամբ և պարերով․ պարում են հատկապես պասադոբլ և խոտաս։