Jump to content

Սեգուրա դե լա Սիեռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեգուրա (այլ կիրառումներ)
Մունիցիպալիտետ
Սեգուրա դե լա Սիեռա
Segura de la Sierra
Զինանշան

Տեսարան Սեգուրա դե լա Սիեռայից, Խաեն, Իսպանիա
38°18′0″N 2°39′59″W / 38.30000°N 2.66639°W / 38.30000; -2.66639
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵնթարկումԽաեն
ՇրջանԱնադալուսիա
ՀամայնքԽաեն
ՔաղաքապետՄանուել Սերդան Սանչես
Մակերես224 կմ²
ԲԾՄ1145 մ
Բնակչություն2026 մարդ (2010)
Խտություն7.9 մարդ/կմ²
Տեղաբնականունսեգուրենիո, նիա
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+34) 953 48 XX XX
Փոստային ինդեքս23379
Փոստային դասիչ23379
Ավտոմոբիլային կոդJ
Պաշտոնական կայքseguradelasierra.es
Սեգուրա դե լա Սիեռա (Իսպանիա)##
Սեգուրա դե լա Սիեռա (Իսպանիա)

Սեգուրա դե լա Սիեռա (իսպ.՝ Segura de la Sierra), մունիցիպալիտետ Իսպանիայում` Խաեն պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Մունիցիպալիտետը մտնում է Սիեռա դե Սեգուրա շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 224 կմ² տարածք։ Բնակչությունը` 2026 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Գտնվում է պրովինցիայի վարչական կենտրոնից 160 կմ հեռավորության վրա։

Սեգուրա դե լա Սիեռայի ամենակարևոր ժամանակաշրջանը արաբական նվաճումներն էին, երբ գյուղը կոչվում էր Սակուրա։ 781 թվականին Աբուլ Ասվարը գրավեց գյուղը և մի քանի պատ կառուցեց գյուղի շուրջ։ Բնակիչները Կորդոբայի արքաների իշխանության տակ էին գտնվում։

Ալ-Մոհադների հետ պայքարելուց հետո քրիստոնյաներն իշխանությունն իրենց ձեռքը վերցրին, և Ալֆոնսո VIII արքան գյուղը նվիրեց Սանտիագոյի ռազմական միաբանությանը։ Շատ ազնվականներ և հայտնի մարդիկ էին ապրում այնտեղ, որոնցից էր Խորխե Մանրիկեն։

Նապոլեոնի զորքի ներխուժմամբ գյուղը հրդեհվեց և արխիվի մեծ մասը ոչնչացվեց․ այդպիսով կորցվեց գյուղի պատմության զգալի մասը, որն այլևս նարավոր չեղավ վերականգնել։

Ամենամեծ տոնը Ռոսարիո կույսի տոնն է, որը նշվում է հոկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնը կրոնի և մշակույթի խառնուրդ է։ Այդ օրերին գյուղ են գալիս մոտակա բնակավայրերից շատ բնակիչներ։

Արաբական հրապարակում մարդիկ հետևում են ցլամարտի։ Գիշերը լի է երաժշտությամբ և պարերով․ պարում են հատկապես պասադոբլ և խոտաս։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքատիպ ավանները, որոնք ձևավորում են Սեգուրա դե լա Սիեռայի մունիցիպալիտետը (2009)[1]
ԲնակավայրԲնակիչԿինՏղամարդՀեռավորություն (կմ)
Սեգուրա դե լա Սիեռա (գլխավոր բնակավայր)2821401420 կմ
Առոյո Կանալես96484820 կմ
Առոյո ֆրիո26101621 կմ
Էլ Բատան8641456 կմ
Կառասկո149747513 կմ
Կատենա Ալտո1881018 կմ
Կորտիխոս Նուևոս98248449815 կմ
Լաս Խունտաս137666 կմ
Էլ Օխուելո21410610818 կմ
Պանտանո դե Գուադալմենա104642 կմ
Էլ Պուերտո103719 կմ
Ռիորնոս37162110 կմ
Էլ Ռոբլեդո131626920 կմ
Աղբյուր՝ Իսպանիայի Վիճակագրական ազգային ինստիտուտ (INE) (2009 թվականի տվյալներ), Հեռավորությունները Արխիվացված 2012-01-21 Wayback Machine

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեգուրա դե լա Սիեռայի բնակչության փոփոխման գրաֆիկ (1900-2009)
Իսպանիայի Վիճակագրական ազգային ինստիտուտ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Relatos y Leyendas de las Sierras de Segura. Manuel Martínez Moreno. Edición: 2013.
  • El Sacrificador de Bujalamé. Manuel Martínez Moreno. Edición: 2012.
  • El secreto del monte Salfaraf. Manuel Martínez Moreno. Edición: 2011.
  • El crimen de la Cumbre. Manuel Martínez Moreno. Edición: 2010.
  • Segura de la Sierra, Guía Turística. Manuel Martínez Moreno. Edición: 2009.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Instituto de Estadística de Andalucía. juntadeandalucia.es (ed.). «Población total de Segura de la Sierra». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 4 de diciembre de 2010-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգուրա դե լա Սիեռա» հոդվածին։