Սաքեն Սեյֆուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաքեն Սեյֆուլին
Ծնվել էհոկտեմբերի 15, 1894(1894-10-15) կամ 1894[1]
ԾննդավայրԺանաարկայի շրջան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 25, 1938(1938-04-25)[2] կամ 1939[1]
Վախճանի վայրԱլմաթի, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուղազախերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվիպակ և վեպ
ԱնդամակցությունԿենտրոնական գործադիր կոմիտե
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Saken Seifullin Վիքիպահեստում

Սաքեն (Սադվակաս) Սեյֆուլին (ղազ.՝ Сәкен (Сәдуақас) Сейфуллин, հոկտեմբերի 15, 1894(1894-10-15) կամ 1894[1], Ժանաարկայի շրջան, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1938(1938-04-25)[2] կամ 1939[1], Ալմաթի, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային բանաստեղծ, գրող, ժամանակակից ղազախական գրականության հիմնադիր, պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Ղազախ ԻՄԽՀ Ժողկոմխորհի առաջին նախագահը (1922—1925), Համառուսաստանյան ԿԳԿ-ի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Ղազախստանում խորհրդային վարչակագի հաստատմանը, եղել է Ակմոլինսկի հեղկոմի անդամ։ 1918 թվականի ամռանը ձերբակալվել է Սպիտակ շարժման ուժերի կողմից[3]։ 19251937 թվականին եղել է «Էնբեկշի ղազախ» («Աշխատավոր ղազախ») թերթի խմբագիրը, այնուհետև՝ «Էդեբիեթ մայդանը» («Գրական ճակատ») ամսագրի գլխավոր խմբագիրը։ Ղազախստանի ԳՄ կազմակերպիչներից է։

1934 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել է խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարին։

1934 թվականի սեպտեմբերի 2-ից՝ ժուռնալիստիկայի ղազախական կոմունիստական ինստիտուտի պրոֆեսոր։

1936 թվականին, ղազախ գրողներից առաջինը, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

1937 թվականի սեպտեմբերի 24-ին ձերբակալվել է Ղազախական ԽՍՀ ներքին գործերի ժողկոմի կողմից և հաջորդ տարվա փետրվարի 25-ին դատապարտվել գնդակահարության՝ որպես ժողովրդի թշնամի, նացիոնալիստ (ազգայնամոլ)[4]։ Դատավճիռն ի կատար է ածվել 1938 թվականի ապրիլի 25-ին, Ալմաթիի բանտերից մեկում[5]։ 1957 թվականի մարտի 21-ին ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիան արդարացրել է նրան՝ հանցակազմի բացակայության հիմնավորումով։

1937 թվականին ձերբակալվել ու գնդակահարվել էին նաև գրողի հայրն ու եղբայրը[5]։

Սաքեն Սեյֆուլինի կինը՝ Գուլբարամը, որ ամուսնուն ազատելու համար շատ դռներ էր ծեծել, 1938 թվականի ապրիլի 9-ին ձերբակալվել է ու նետվել «հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար» (Акмолинский лагерь жён изменников Родины|А. Л. Ж. И.Р)[6][7]: Ճամբարի ճանապարհին նրանց միակ որդին՝ Այանը, հիվանդացել ու մահացել է[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյֆուլինի «Կարմիր բազեներ»-ը (1920) սոցիալիստական հեղափոխության մասնակիցների մասին ղազախական առաջին պիեսն է։ «Անսանձ նժույգ» (1922) ժողովածուն ամփոփում է մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմի տարիներին գրած բանաստեղծությունները։ «Դոմբրա» (1924), «Ճեպընթաց» (1916), «Կյանքի ալիքների վրա» (1928) բանաստեղծական ժողովածուներում հեղափոխության և նոր կյանքի թեման ստացել է ավելի կոնկրետ ռեալիստական երանգ։ «Աովետստան» (1926) և «Ալբատրոս» (1933) պոեմներում Սեյֆուլինը անդրադարձել է Լենինի կերպարին։ Գրել է նաև «Դժվար ճանապարհ, ծանր անցում» (1927) պատմահուշագրական վեպը, վիպակներ և նովելներ։ Անդրադարձել է ղազախական գրականության պատմության հարցերին։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Ղազախստանում Սաքեն Սեյֆուլինին համարում են 20-րդ դարի ղազախ խոշորագույն և ամենաազդեցիկ մտածողնրից մեկը, ղազախական մշակույթի ու գրականության ասպարեզներում մեծագույն ավանդ ներդրած հեղինակ, ազատության համար նահատակված մարտիրոս։

Նրա անունը շնորհվել է Ցելինոգրադի պետական մանկավարժական ինստիտուտին /ներկայումս՝ Լ. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարան/, Ակմոլինսկի ագրարային համալսարանին, Ակմոլինսկի մարզի երկու ավանի / Սեյֆուլինո և Սեյֆուլինի անվան ավան/,փողոցներ՝ Օմսկ, Աստանա, Ալմաթի քաղաքներում, դպրոցներ՝ ղազախական մի շարք քաղաքներում ու ավաններում։ Ալմաթիում և ևս երկու բնակավայրերում կանգնեցվել են գրողի հուշարձանները։ 1988 թվականին Աստանայում բացվել է Սաքեն Սեյֆուլինի պետական թանգարանը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.biografiasyvidas.com/biografia/s/seifullin.htm
  2. 2,0 2,1 2,2 http://e-history.kz/ru/publications/view/770
  3. Сакен Сейфуллин в вагоне смерти Анненкова
  4. «Списки». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին.
  5. 5,0 5,1 «Сакен Сейфуллин. Тернистый путь». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին.
  6. «Списки». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին.
  7. 7,0 7,1 «Любовь поэта». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  8. «Государственный музей имени С. Сейфуллина». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաքեն Սեյֆուլին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287