Սարգիս Սաֆարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | 1699 |
Մահացել է | 1773 |
Սարգիս Արքեպիսկոպոս Սաֆարյան (1699 - 1773), եղել է հայ արքեպիսկոպոս, առաջնորդ Կեսարիա և Գաղատիա։ Սովորել է Կոստանդնուպոլսում, 1719 թվականին աշակերտել է Հովհաննես Կոլոտ պատրիարքին։
Նա մեկնել է Հռոմ և ապա Վենետիկ, ուր նրան հաջողել է գրադարան հիմնել։ 1747 թվականին Վենետիկում համագործակցել է Անտոնի Բորտոլիի հետ, որի տպարանում մինչև 1752 թվականը հրատարակել է 15 անուն գիրք՝ Նոր կտակարան (1751 թվական), «Պատմութիւն վարուց Յօհաննու Ոսկեբերանի» (1751 թվական)։ 1752 թվականին Հովհաննես Չելեպի Սեղբոսյանի նվիրատվությամբ տպագրել է Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և «Աշխարհագրութիւնը»-ը (1 գրքով), Էֆիմերտեի գուշակությունները, Խորենացու պատմությունը և աշխարհագրությունը։
Վենետիկից վերադարձել է Պոլիս, ուր որպես կաթոլիկ հալածվելով փախել է Եվրոպա։ Վախճանվել է 1773 թվականին Լիվոռնոյում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Րաֆֆի օրացոյց, Թեհրան, Իրան, 2008
- Էֆիմէրտէ, Տպարանի Տր. Յովսէփայ Ստափփանուէան, Կալկաթայ, 1798