Jump to content

Սարգիս Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սաֆարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Սաֆարյան
Ծնվել է1699
Մահացել է1773

Սարգիս Արքեպիսկոպոս Սաֆարյան (1699 - 1773), եղել է հայ արքեպիսկոպոս, առաջնորդ Կեսարիա և Գաղատիա։ Սովորել է Կոստանդնուպոլսում, 1719 թվականին աշակերտել է Հովհաննես Կոլոտ պատրիարքին։

Նա մեկնել է Հռոմ և ապա Վենետիկ, ուր նրան հաջողել է գրադարան հիմնել։ 1747 թվականին Վենետիկում համագործակցել է Անտոնի Բորտոլիի հետ, որի տպարանում մինչև 1752 թվականը հրատարակել է 15 անուն գիրք՝ Նոր կտակարան (1751 թվական), «Պատմութիւն վարուց Յօհաննու Ոսկեբերանի» (1751 թվական)։ 1752 թվականին Հովհաննես Չելեպի Սեղբոսյանի նվիրատվությամբ տպագրել է Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և «Աշխարհագրութիւնը»-ը (1 գրքով), Էֆիմերտեի գուշակությունները, Խորենացու պատմությունը և աշխարհագրությունը։

Վենետիկից վերադարձել է Պոլիս, ուր որպես կաթոլիկ հալածվելով փախել է Եվրոպա։ Վախճանվել է 1773 թվականին Լիվոռնոյում։

  • Րաֆֆի օրացոյց, Թեհրան, Իրան, 2008
  • Էֆիմէրտէ, Տպարանի Տր. Յովսէփայ Ստափփանուէան, Կալկաթայ, 1798