1952 թվականին ավարտել է Մոսկվայի ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիան։ 1952-1955 թվականներին եղել է Հայպետհրատի գլխավոր խմբագիրը։ 1940-1941 թվականներին և 1955 թվականին եղել է «Սովետական արվեստ» ամսագրի խմբագիրը։ Գրել է արվեստաբանական հոդվածներ, «Աղմկալից փողոցը» (1962), «Հանդիպումներ» (1973) պիեսները։ 1955-1965 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 264)։