Անահիտ Բայանդուր
Անահիտ Բայանդուր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1940 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Վախճանվել է | հունվարի 7, 2011 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1962) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Անահիտ Բայանդուր Վիքիդարանում |
Անահիտ Սարգսի Բայանդուր (փետրվարի 15, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունվարի 7, 2011, Երևան, Հայաստան), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երևանում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանչական բաժինը։ 1967 թվականին, տարվա լավագույն թարգմանության համար, արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին (Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների թարգմանության համար)։
Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքների ժողովածուն», (Մոսկվա, 1964, ժողովածուի մեջ մտնող մանրապատումները թարգմանել է Անահիտ Բայանդուրը), Գուրգեն Մահարու «Չարենց-Նամե» (Մոսկվա, 1966, 1967), Գեղամ Սևանի «Բյուրեղյա դղյակ» (Մոսկվա, 1966), Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» (Մոսկվա, 1967), «Օգոստոս» (Մոսկվա, 1973), «Հացը և բառը» (Մոսկվա, 1974), Կամարի Տոնոյանի «Անիծյալ անձրևը» (Մոսկվա, 1976), Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (Մոսկվա, 1971), Հրաչյա Քոչարի «Նահապետը» (Մոսկվա, 1974, թարգմանության հեղինակակաից Հակոբ Սալախյան), «Ավանդապատումը» (Երևան, 1979), Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Մոսկվա, 1976), Հրանտ Մաթևոսյանի «Հատընտիրը» (Մոսկվա, 1980), Ստեփան Զորյանի «Պատմվածքները» (Մոսկվա, 1977), Հովհաննես Թումանյանի նամականին, պատմվածքներն ու հեքիաթները (Երևան, 1969)[2]։
Ա. Բայանդուրը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ խմբակցության անդամ[3]։ Զբաղվել նաև իրավապաշտպան[4] և խաղաղասեր[5] գործունեությամբ։ 1992 թ. Անահիտ Բայանդուրին շնորհել է Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակ[6]։
Ա. Բայանդուրի անունով անվանված է 2011 թ. դեկտեմբերին հիմնադրված պարգև «Կովկասի երիտասարդ կին խաղաղասեր»[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1992 – Arzu Abdullayeva and Anahit Bayandour — (untranslated).
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 99
- ↑ Անահիտ Սերգեյի Բայանդուր ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում
- ↑ Այս մասին panorama.am կայքում
- ↑ Лейла и Ариф Юнусовы приговорены к 8,5 и 7 годам лишения свободы
- ↑ Արզու Աբդուլաևայի հրաժեշտի նամակը՝ ի հիշատակ Անահիտ Բայանդուրի
- ↑ Объявлены первые победители премии имени Анаит Баяндур «Молодая женщина-миротворец Кавказа»
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 7 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ թարգմանիչներ
- Հայ դրամատուրգներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայերենից ռուսերեն թարգմանիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ