Սավրա
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Սավրա | ||
Երկիր | Իրան | |
Համայնք | Zulachay Rural District? և Սալմաստի գավառ | |
|
Սավրա, գյուղ պատմական Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Սալմաստի գավառում (Իրան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի սկզբին ուներ մոտ 3500 հայ բնակիչ (500 տուն), իսկ 20-րդ դարի սկզբին ուներ 629 հայ բնակիչ (109 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Գյուղում կար երեք եկեղեցի (երկուսը՝ սուրբ Աստվածածին, մեկը՝ սուրբ Հովհաննես)՝ կից վարժարաններով։ 1828-1829 թվականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրի կնքմամբ բնակիչների զգալի մասը գաղթել է Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանը միացված մասը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գյուղում մնացած հայերը ենթարկվեցին օսմանյան զավթիչների կոտորածներին, փրկվածները գաղթեցին Իրանի խորքերը, իսկ հետագայում՝ Խորհրդային Հայաստան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 206)։ |