Սավա Գրուիչ
Սավա Գրուիչ սերբ.՝ Сава Грујић | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1840 |
Ծննդավայր | Կոլարի, Սերբիայի իշխանություն |
Մահացել է | նոյեմբերի 25, 1913 (73 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Սերբիայի իշխանություն և Սերբիայի թագավորություն |
Կրոն | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Serbia?, վարչապետ, պաշտպանության նախարար և արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | People's Radical Party? |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա |
Sava Grujić Վիքիպահեստում |
Սավա Գրուիչ (սերբ.՝ Сава Грујић, նոյեմբերի 25, 1840, Կոլարի, Սերբիայի իշխանություն - նոյեմբերի 25, 1913, Բելգրադ, Սերբիայի թագավորություն), սերբ ռազմական և պետական գործիչ, գեներալ, բանակային սպա և գրող, 1887-1906 թվականներին հինգ անգամ զբաղեցրել Է Սերբիայի Թագավորության վարչապետի պաշտոնը երկու տարբեր միապետերի օրոք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավա Գրուիչը ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 25-ին Սմեդերևի մոտ գտնվող Կոլարի գյուղում ընդամենը տասը տարի անց այն բանից հետո, երբ Սերբիան դարձել է կիսանկախ իշխանություն, երեքուկես դար թուրքական օկուպացիայից հետո։ Կրթությունը ստացել Է Բելգրադի ռազմական ուսումնարանում։ 1861 թվականին ստացել է հրետանու երկրորդ լեյտենանտի կոչում և շուտով ուղարկվել Պրուսիա` հրետանու գործնական ուսումնասիրության համար, որտեղ մնացել է մինչև 1863 թվականը։
Ցանկանալով ստանալ բարձրագույն տեսական հրետանային կրթություն՝ Գրուիչը մտել է ռուսական ծառայության մեջ և 1864 թվականին զորակոչվել է 23-րդ հրետանային բրիգադ։ 1865 թվականին նա ընդունվել է Միխայլովսկի հրետանային ակադեմիա, որն ավարտելով հաջորդ երկու տարիներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի զինանոցում։
1870 թվականին Գրուիչը վերադարձել է Սերբիա։ 1873 թվականին նա հեռացվել է սերբական բանակից ռազմական նախարար Ալիմպիչի դեմ մեղադրական հոդվածի համար, սակայն նույն տարում կրկին ծառայության է անցել և սկզբում նշանակվել է Կրագուևացի զինանոցի պետ, ապա նաև հրետանային վարչության պետ։ 1876 թվականին Սավա Դմիտրիի Գրուիչը ստացել է գնդապետի կոչում։
Սերբ-թուրքական պատերազմի ժամանակ նա եղել է գեներալ Չերնյաևի բանակում հրետանու պետը և աչքի է ընկել Վաբինա Գլավայի, Ալեքսինացի և Դելիգրադի մարտերում[1]։
1877 թվականին զինվորական նախարար նշանակված Գրուիչը Սերբական բանակում բավականին նպատակահարմար բարեփոխումներ է կատարել և նրան նոր կազմակերպություն տվել։ 1879 թվականի սկզբին Գրուիչը նշանակվել է գլխավոր հյուպատոս Բուլղարիայում, 1882 թվականին՝ դեսպանորդ Աթենքում, 1887 թվականին ստացել է լիակատար գեներալի կոչում և նշանակվել բանագնաց Սանկտ Պետերբուրգում, սակայն նույն թվականին կրկին դարձել է ռազմական նախարար և Սերբիայի կառավարության ղեկավար։
1891 թվականին Գրուիչը նշանակվել է Պետական խորհրդի նախագահ, 1892 թվականին՝ Կոստանդնուպոլսում դեսպան, 1893 թվականին՝ կրկին նախարար-նախագահ, իսկ 1897 թվականին՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում երկրորդ դեսպան։
1899 թվականին Գրուիչը մեղադրվել է Միլան I թագավորի դեմ մահափորձի մեջ, պաշտոնաթող Է եղել և դատարան կանչվել, որին նա, սակայն, չի ներկայացել՝ մնալով արտասահմանում։
1900 թվականին Միլան I-ի անկումից հետո Գրուիչին են վերադարձվել նրա բոլոր իրավունքները, կոչումներն ու պարգևները[1]։
Սավա Գրուիչը մահացել է Բելգրադում 1913 թվականի նոյեմբերի 25-ին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրուիչի առաջին կինը մահացել է երիտասարդ տարիքում, և նա կրկին է ամուսնացել 1867 թվականին Միլիցա Ռադովանովիչի հետ։ Նրանք ունեցել են չորս երեխա՝ երկու որդի (Բորիսլավն ու Ալեքսանդրը) և երկու դուստր (Մարիան ու Օլգան)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սավա Գրուիչ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավա Գրուիչ» հոդվածին։ |
|