Jump to content

Սառա Օսթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Օսթին
անգլ.՝ Sarah Austin
Ծնվել է1793[1][2][3][…]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էօգոստոսի 8, 1867(1867-08-08)[4][5]
Վախճանի վայրՎեյբրիջ, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանչուհի և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԱմուսինJohn Austin?[6]
ԶավակներLucie, Lady Duff-Gordon?[7][6]

Սառա Օսթին (անգլ.՝ Sarah Austin, 1793[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - օգոստոսի 8, 1867(1867-08-08)[4][5], Վեյբրիջ, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բանաստեղծուհի, խմբագիր և գերմաներեն տեքստերի թարգմանչուհի։

Ջոն Թեյլորի դուստրը (անգլ.՝ John Taylor, մահ.` 1826):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Օսթինը ծնվել է 1793 թվականին Նորիջ քաղաքում։ Եղել է ընտանիքի կրտսեր երեխան, մոր` Սյուզաննա Կուկի (անգլերեն` Susannah Cook) ղեկավարությամբ ստացել է ընտանեկան կրթություն և ժամանակակիցների կարծիքով մորից ժառանգել է գեղեցկությունն ու տաղանդը։ 1820 թվականին ամուսնացել է Լոնդոնի պատվավոր գիտնական, իրավաբան Ջոն Օսթինի հետ (John Austin): Տիրապետելով գերմաներեն լեզվին ու գերմանական գրականությանը` նա իր թարգմանություններով անգլիական հասարակությանը ծանոթացնում է առավել անվանի գերմանացի բանաստեղծների ստեղծագործություններին։ Համաձայն «ЭСБЕ»-ի` Օսթինի առավելապես ճանաչված աշխատություններից է «Characteristics of Goethe» (3 հատոր, Լոնդոն, 1833), բավականին աջակցել է Անգլիայի հանճարեղ գրողի ըստ արժանավույն գնահատմանը։ Նրա այլ ստեղծագործություններից առավելապես բարձր է գնահատվում «Considerations on national education»-ը[8]։

Ամուսնությունից ծնվել է դուստրը` Լյուսին (Lucie), հետագայում նրա ամուսինն է դարձել Sir Alexander Cornewall Duff-Gordon, 3rd Baronet-ը։ Օսթինի դուստրը, ինչպես մայրը, սկսել է թարգմանել գերմանացի գրողներին անգլերեն լեզվով։

Սառա Օսթինը մահացել է 1867 թվականի օգոստոսի 8-ին Վեյբրիջ քաղաքում։ Նա զբաղվում էր իրենից մի քանի տարի առաջ մահացած ամուսնու աշխատությունների հրատարակմամբ «Lectures on jurisprudence»-ում։

  • The travels of a German prince in England. - L., 1832.
  • Characteristics of Goethe. - 1833. - 3 Bände.
  • Considerations on national education. - 1839.
  • Collection of fragments from the German prosewriters. - 1841.
  • Sketches of Germany from 1760 to 1814. - 1854.
  • Letters on girls' schools. - 1857.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #116215208 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Kindred Britain
  7. Lundy D. R. The Peerage
  8. «Аустин Сара». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]