Սանտու Անտոնիու
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտու Անտոնիու (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||
---|---|---|
Սանտու Անտոնիու | ||
Երկիր | Սան Տոմե և Պրինսիպի | |
Համայնք | Pagué District? | |
Հիմնադրված է | 1471 թ. | |
ԲԾՄ | 204±1 մետր | |
Բնակչություն | 1300 մարդ | |
Country | São Tomé and Príncipe | |
Autonomous Region | Príncipe | |
| ||
Սանտու Անտոնիու (պորտուգալերենից թարգմանած՝ նշանակում է Սուրբ Անտոնիոս ), հայտնի է նաև Santo António do Príncipe անվանումով, քաղաք Սան Տոմե և Պրինսիպի պետությունում: Պրինսիպի կղզու գլխավոր բնակավայրն է և Պրինսիպի ինքնավար շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է այդ կղզու հյուսիսարևելյան ափին։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի տվյալներով եղել է 2620[1]. դա կազմում է կղզու ամբողջ բնակչության մոտավորապես 35%-ը։ [2] Քաղաքը հայտնի է գաղութային շրջանից պահպանված ճարտարապետության կոթողներով, որոնցից հիշարժան են հատկապես Տիրամոր հղացման և Վարդարանի Տիրամոր եկեղեցիները:[3] Քաղաքը հայտնի է նաև «Auto das Floripes» խաղով, որը լայնորեն տարածված է քաղաքաբնակների շրջանում։ [4]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
2001[2] | 1010 | — |
2012[2] | 2620 | +159.4% |
Սանտու Անտոնիու քաղաքը հիմնադրվել է 1502 թվականին և եղել է շաքարեղեգի մշակության կենտրոն։ [3] 1695 թվականին Սանտու Անտոնիու ծովածոցի մուտքի մոտ կառուցվել է Պոնտա դա Մինա ամրոցը։ 1706 թվականին քաղաքն ու բերդը ավերվել են ֆրանսիացի մասնավոր անձանց կողմից [3]։ 1753-ից մինչև 1852 թվականը բնակավայրը եղել է պորտուգալական Սան Տոմե և Պրինսիպի գաղութի մայրաքաղաքը։ [5]
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտու Անտոնիուին բնորոշ է արևադարձային մուսոնային կլիման՝ կլոր տարին տևող շատ բարձր ջերմաստիճաններով և ճնշող խոնավությամբ: Միջին ջերմաստիճանը 24.8 °C (76.6 °F) է Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1,872 millimetres (74 in), ամենաքիչ անձրև հուլիս ամսին է տեղում, իսկ ամենաշատը՝ հոկտեմբերին:
Սանտու Անտոնիուի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 29.0 (84.2) |
29.6 (85.3) |
29.6 (85.3) |
29.4 (84.9) |
28.8 (83.8) |
27.6 (81.7) |
26.8 (80.2) |
27.1 (80.8) |
27.4 (81.3) |
27.5 (81.5) |
28.2 (82.8) |
28.6 (83.5) |
28.3 (82.9) |
Միջին օրական °C (°F) | 25.5 (77.9) |
24.8 (76.6) |
25.8 (78.4) |
25.8 (78.4) |
25.4 (77.7) |
24.2 (75.6) |
23.5 (74.3) |
23.8 (74.8) |
24.3 (75.7) |
24.4 (75.9) |
24.8 (76.6) |
25.2 (77.4) |
24.8 (76.6) |
Միջին ցածր °C (°F) | 22.0 (71.6) |
20.0 (68) |
22.0 (71.6) |
22.1 (71.8) |
21.9 (71.4) |
20.7 (69.3) |
20.2 (68.4) |
20.4 (68.7) |
21.2 (70.2) |
21.4 (70.5) |
21.4 (70.5) |
21.8 (71.2) |
21.2 (70.2) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 113 (4.45) |
105 (4.13) |
186 (7.32) |
233 (9.17) |
229 (9.02) |
89 (3.5) |
21 (0.83) |
36 (1.42) |
146 (5.75) |
398 (15.67) |
174 (6.85) |
142 (5.59) |
1872 (73,7) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 14 | 11 | 16 | 18 | 18 | 14 | 7 | 12 | 21 | 25 | 18 | 14 | 188 |
% խոնավություն | 88 | 86 | 86 | 87 | 88 | 83 | 83 | 83 | 86 | 89 | 88 | 87 | 86 |
աղբյուր: Deutscher Wetterdienst[6] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքից 3 կմ հյուսիս ընկած է Պրինսիպի օդանավակայանը, որն առաջարկում է թռիչքներ դեպի Սան Տոմեի միջազգային օդանավակայան STP Airways- ով [7] և Africa's Connection STP-ով :
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունի կղզու միակ մարզական հաստատությունը՝ Estádio Regional 13 de Junho-ն, որտեղ գործում են Sporting Clube do Príncipe և GD Os Operários ֆուտբոլային ակումբները[8]:
Միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտու Անտոնիուի քույր քաղաքներն են՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ São Tomé and Príncipe, abgerufen am 29. Dezember 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 São Tomé and Príncipe, www.citypopulation.de
- ↑ 3,0 3,1 3,2 Santo António, Heritage of Portuguese Influence
- ↑ Church of Our Lady of the Rosary, Heritage of Portuguese Influence
- ↑ McKenna, Amy (2011). The History of Central and Eastern Africa. The Rosen Publishing Group. էջ 73. ISBN 9781615303229 – via Google Books.
- ↑
«Klimatafel von Santo Antonio / Insel Principe / Sao Tomé und Principe» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է February 6, 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ STP Airways Website
- ↑ Estádio Regional 13 De Junho, zerozero.pt
- ↑ «Geminações de Cidades e Vilas». Արխիվացված է օրիգինալից 2022-06-10-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ «Geminações de Cidades e Vilas». Associação Nacional de Municípios Portugueses (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2011-12-24-ին. Վերցված է 2013-07-20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտու Անտոնիու» հոդվածին։ |
|