Սանտորինիի ճոպանուղի
Սանտորինիի ճոպանուղի Λιμάνι Σαντορίνης | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիպ | ճոպանուղի |
Կարգավիճակ | գործող |
Կայարաններ | Օյա, Սանտորինի |
Կայարանների թիվ | 2 |
Ուղևորահոսքը մեկ օրում | 1,200 (1 ժամ) |
Աշխատանքային տվյալներ | |
Բացված | 1979 թվական |
Սեփականտեր | Եվանգելոս Նոմիկոս |
Սանտորինիի ճոպանուղի (հուն․՝ Λιμάνι Σαντορίνης), ճոպանուղի, որը գտնվում է Հունաստանի Սանտորինի կղզում։ Սանտորինիի ճոպանուղին հիմնադրված է 1979 թվականին՝ «Loula & Evangelos Nomikos Foundation» ընկերության տնօրեն, հույն նշանավոր նավարդյունաբերող Եվանգելոս Նոմիկոսի կողմից։ Վերջինս հոգացել է ճոպանուղու կառուցման և տեղադրման բոլոր ծախսերը։ Բացի ճոպանուղուց, Նիկոմոսը նաև մեծ ներդրումներ է կատարել Թիրա կղզում։ Նա միջնորդել է տեղացիների և զբոսաշրջիկների տեղափոխման խնդրի լուծմանը[1]։
Սանտորինիի ճոպանուղին զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռնում 220 մետր բարձրությունից տեսնել կղզու համայնապատկերը։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է շվեյցարական «Doppelmayr Garaventa» հեղինակավոր ընկերությունն է, որը կառուցման համար օգտագործել է բացառապես ավստրիական մեխանիզմներ։
Մեկ ժամում Սանտորինիի ճոպանուղին կարող է տեղափոխել մոտ 1200 մարդու։ Ուղևորությունը տևում է երեք րոպե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սանտորինիի ճոպանուղի». www.santorini.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանտորինիի ճոպանուղի կատեգորիայում։ |
|