Սանձու գետ
Սանձու գետ (ճապ.՝ 三途の川, Սանձու-նո կավա, «Երեք Խաչմերուկների Գետ», «Երեք Ճանապարհների Գետ») գետ, որ ճապոնական բուդիզմում սահման է համարվում կենդանիների և մեռյալների միջև։
Կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանձու գետը նման է հունական դիցաբանության Ստիքս գերին։ Ասում են, որ մահանալուց հետո հանգուցյալնները պետք է անցնեն այս գետը, որը սահման է հանդիսանում հանդերցյալ և մեր աշխարհների միջև, այդ իսկ պատճառով Ճապոնիայում ընդունված է հուղարկավորությունների ժամանակ մահացածների գերեզմանում վեց կոպեկ դնել։ Ինչպես նաև կարծիք կա, որ գետը հոսում է Օսորեյամա լեռան տակ` Ճապոնիայի հեռու գտնվող և անմարդաբնակ թաղամասում։ Գրումմա և Տիբա պրեֆեկտուրաների գետերը անվանված են այս հռչակավոր գետի պատվին։
Ըստ Սոկա Գակայ աղանդավորների` մարդիկ անցնում են այս գետը իրենց մահից յոթ օր անց։ Հետևաբար գետը անցնելու երեք եղական կա. կամրջով, ծանծաղուտով և հրեշներով լի գետի միջով։ Այն, թե որտեղ և մարդիկ ինչպես են անցնելու գետը, կախված է նրանց կյանքի ընթացքում ցուցաբերած վարքից։ Նրանք, որոնք լավ վարք են ցուցաբերել, անցնում են կամրջով, որը զարդարված է յոթ զարդերով։ Նրանք, որոնց կարման հարաբերական հավասարության մեջ է գտնվում չարի և բարության միջև, անցնում են ծանծաղուտով։ Մյուսներին, որոնք չար են եղել, սպասում է գետը` լի սարսափելի հրեշներով։ Սանձու գետի ափին` հսկայական ծառի տակ, կան դևեր` ծերուկի և պառավի կերպարանքով։ Պառավի անունը Դացուե բա է, նա հանում է մահացածների հագուստը, իսկ Կենեո անունով ծերուկը կախում է դրանք ծառից զանցանքների ծանրությունը բացահայտելու համար։
Ինչպես նաև Սանձու գետի ակունքում ուրվական ամուսիններ են թափառում` ձեռքերը բռնած։ Երկու ամուսինն էլ ունեն երկար մազեր և չունեն որքեր, իսկ այրը` բարակ երկնագույն մորուք։ Նրանք մահացածների համար նախատեսված սպիտակ հանդերձանքով են և կրում են սպիտակ եռանկյուն գլխարկներ։ Գտնվելով վեց աշխարհների սահմանին` նրանք կարծես թե ուղևորվում են Ձիգոկու(դժոխք)։
Ճապոնիայում տարածված է հետևյալ ասացվածքը. «Եթե դու շատ գումար վերցնես, կխորտակվես Սանձու գետում»։
Սանձու գետը մշակույթում և արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանձու գետը հիշատակվում է Ռյունոսկե Ակուտագավայի «Սարդոստայն» (ճապ.՝ 蜘蛛の糸, կումո-նո իտո) պատմվածքում։ Քայլելով Գոկուրակուով` Բուդդան տեսավ, թե ինչպես Արյան լճում` Սանձուից ոչ շատ հեռու, թե ինչպես Ձինգոկում՝ թպրտում էր մի մեղավոր, որին նա որոշեց օգնել միայն նրա համար, որ նա փրկել էր սարդի։
«Հզոր Ռենջերներ» հեռուստասերիալի դիպաշարի համաձայն՝ Սանձու գետը ունի մեկ այլ իմաստ. այն համարվում է նայլոկ հրեշների կալանավայրը։ Գետի մակարդակը բարձրանում է մարդկանց հուսահատության, վախի, վիշտերի շատացման հետ։
Ճապոնական «Սառնարյուն Հոզունկի» մանգայում Սանձու գետը, Կենեոն, Դացուե բան և ճապոնական դժողքի այլ ներկայացուցիչները ներկայացված են երգիծանքի տեսքով։ Մանգան նոմինացվել է տայսյո մանգայի մրցանակաբաշխությանը 2012 թվականին[1]։ 2012 թվականին այն եղել է 15 մանգանեից, որոնք նոմինացվել են Մանգա Տայշայի 5-րդ մրցանակաբաշխությանը և այն ընտրվել է ժյուրի անդամների կողմից 16 Japan Media Arts Festival-ում ։ Այս մանգան նոմինացված է եղել նաև Կոդանցյա մանգայի 38-րդ մրցանակաբաշխությանը, և զբաղեցրել է «Տարվա գիրք» Media Factory 2014 թվականի մրցանակաբաշխության 5-րդ տեղը[2][3][4]։
-
Տոսի Միցունոբիի նկաչ,Կենոե ծերուկի պատկերը
Սանձուի գետերը Ճապոնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գումմա36°15′31″ հս․. լ. 138°57′09″ ավ. ե.HGЯO
- Թիբա35°25′22″ հս․. լ. 140°15′54″ ավ. ե.HGЯO
- Միյագի38°08′39″ հս․. լ. 140°29′29″ ավ. ե.HGЯO
- Մուցու, Աոմորի41°19′33″ հս․. լ. 141°05′46″ ավ. ե.HGЯO
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hiromu Arakawa's Silver Spoon Wins 5th Manga Taisho Award». Anime News Network. 2012 թ․ մարտի 23. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Nelkin, Sarah (2014 թ․ ապրիլի 3). «38th Annual Kodansha Manga Awards' Nominees Announced». Anime News Network. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Loo, Egan (2014 թ․ մայիսի 8). «Yo-kai Watch, Baby Steps Win 38th Kodansha Manga Awards». Anime News Network. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Loo, Egan (2014 թ․ դեկտեմբերի 8). «Attack on Titan Tops Da Vinci Magazine's Ranking for 2nd Year». Anime News Network. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sanzu River(չաշխատող հղում)