Jump to content

Սահակ Սևադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Սևադա
Դրոշ
Դրոշ
Իշխան
10-րդ դարի սկիզբ - 940 թ.
Նախորդող Համամ-Գրիգոր Բարեպաշտ
Ժառանգորդ Սենեքերիմ-Հովհաննես Սևադա, Գրիգոր Մեծ
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն (Հայ Առաքելական եկեղեցի)
Ծննդյան օր 895
Ծննդավայր Ուտիք
Վախճանի օր 940
Դինաստիա Առանշահիկ
Հայր Համամ-Գրիգոր
Զավակներ Սենեքերիմ-Հովհաննես Սևադա, Գրիգոր Մեծ, Շահանդուխտ

Սահակ Սևադա (895, Ուտիք - 940), հայ իշխան հայկական Առանշահիկների իշխանատոհմից (արքայատոհմից), Գարդմանքի կառավարիչ, Աշոտ Բ Երկաթի աներ։

Ատրներսեհի որդի Սահլի թոռը, Համամ Գրիգորի որդին։ Ժառանգական տիրույթ Փառիսոսին միացնելով Ուտիք նահանգի Գարդմանք և Ձորոգետ գավառները, ստեղծել է ընդարձակ ու հզոր իշխանապետություն։ Փեսային՝ Հայոց արքա Աշոտ Բ Երկաթին օժանդակել է ամրապնդելու հայկական միացյալ թագավորությունը, վերջինիս հետ ճնշել Մովսես Ուտեացու ապստամբությունը։ Մյուս դստերը՝ Շահանդուխտին, կնության է տվել Սյունիքի գահերեց իշխան Սմբատին (հետագայում՝ Սյունիքի թագավոր Սմբատ Ա)։ Երբ Աշոտ Բ Երկաթի և Սյունիքի իշխանների հարաբերությունները սրվել են, Սահակ Սևադա անցել է վերջիններիս կողմը։ Աշոտ Բ Երկաթը ճակատամարտում պարտության է մատնել Սահակ Սևադաին և գերել նրան։ Սահակ Սևադա և նրա որդի Գրիգորը կուրացվել են, հավանաբար նաև գրկվել Ուտիքի տիրույթներից։ Սահակ Սևադաի որդի Սենեքերիմը (Հովհաննես–Սենեքերիմ) իշխել է Փառիսոսում, հիմնադրելով Փառիսոսի թագավորությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 136