Սաթիկ Սեյրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթիկ Սեյրանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1974(1974-02-20) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և հաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
 Savik Sevranyan Վիքիպահեստում

Սաթիկ Գերասիմի Սեյրանյան (փետրվարի 20, 1974(1974-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հաղորդավար։ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (2017)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթիկ Սեյրանյանը ծնվել է 1974 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 10 հայագիտական թեքումով դպրոցում, ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1989-1991 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի «Շավիղ» պատանեկան խմբագրության անդամ և թերթի թղթակից։ 1994-1997 թվականներին աշխատել է «Շրջան», 1997 թվականից՝ «Հայկական ժամանակ» թերթերում, 2000 թվականից՝ «Ազատություն» ռադիոկայանում, 1997-2003 թվականներին՝ «Առավոտ» օրաթերթում։ Թղթակցել է «Գարուն», AIM, IN VITRO, մոսկովյան «S» ամսագրերին, ինչպես նաև սփյուռքում հրատարակվող տարբեր պարբերականների։ 2001-2002 թվականներին եղել է Հայաստանում իտալական «Renco» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավար, 2003-2004 թվականներին եղել է «Արսօյլ» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավար։ 2004 թվականին հիմնադրել է «Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության» հիմնադրամը[2], 2004 թվականին հիմնադրել և խմբագրում է «168 ժամ» թերթը և www.168.am կայքը, 2007 թվականին հիմնադրել է «3 միլիոն» ամսագիրը, 2008 թվականին ստեղծել է «Pressing» քաղաքական-հասարակական վերլուծական փակ ակումբը։ 2013-2018 թվականներին վարել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը։ 2019 թվականից վարում է «Պրեսսինգ» հաղորդաշարը։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա լավագույն լրագրող, «Ար» հեռուստաընկերության մրցանակաբաշխություն, 1999
  • Սեյրանյանի սցենարով պատրաստված «Ծարաված մարդը» հեռուստաֆիլմն արժանացել է «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից անցկացվող հոգևոր ֆիլմերի մրցանակի, 2000
  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հատուկ մրցանակ «Առավոտ» օրաթերթում տպագրված հակակոռուպցիոն հոդվածաշարի համար, 2002։ Հոդվածաշարն արժանացել է նաև Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հրապարակում» մրցանակին
  • Մովսես Խորենացու մեդալ, 2018[3]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդի՝ Արամ Շահինյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաթիկ Սեյրանյանը ընտրվեց Ժուռնալիստների միության նախագահ
  2. «Սաթիկ Սեյրանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  3. Ս. Գ. ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ