Սաբլիմինալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբլիմինալ
Ծնվել էնոյեմբերի 13, 1979(1979-11-13) (44 տարեկան)
Թել Ավիվ, Իսրայել
Երկիր Իսրայել
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, երգիչ, կոմպոզիտոր և դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլTACT Records?
Կայքtact-records.com
 Subliminal Վիքիպահեստում

Յակով"Կոբի" Շիմոնի (եբրայերեն՝ יעקב "קובי" שמעוני‎, նոյեմբերի 13, 1979(1979-11-13), Թել Ավիվ, Իսրայել), ավելի հայտնի որեպս Սաբլիմինալ (անգլ.՝ Subliminal, եբրայերեն՝ סאבלימינל‎), իսրայելցի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 9-ին Թել Ավիվում՝ պարսկահրեա մոր և թունիսահրեա հոր ընտանիքում։ 12 տարին հասակից Սաբլիմինալը սկսում է ելույթներ ունենալ, իսկ 15 տարեկան հասակում նա հանդիպում է Յոավ Էլիասիին, ում հետ ընկերանում է, քանի որ երկուսն էլ մեծ սեր են ունենում հիփ հոփի նկատմամբ։

1995 թվականին Սաբլիմինալը և Յոավ Էլիասին սկսում են հիփ հոփ երաժշտության ելույթներ ունենալ Իսրայելի տարբեր ակումբներում՝ հագնելով պարկաձև հագուստ և կրելով ոսկյա շղթաներ։ Նրանց ճանաչվածությունը արագ տարածվում է երիտասարդության մոտ, և որոշ ժամանակ անց Սաբլիմինալը և Էլիասին «Լույս Սիոնից» վերնագրով ձայներիզ են թողարկում։

2000 թվականին՝ Երկրորդ ինտիդաֆադայի բռնկման ժամանակ Սաբլիմինալը և Էլիասին սկսում են հայրենասիրական երգեր գրել։ Շուտով նրանց սկսում են անվանել «սիոնիստական հիփ հոփ երգիչներ» և այդ անվանումը նրանք կրում են առ այսօր։ Հետագայում, հիմնապես տարբերվելով «օրենքից դուրս» բնույթի հիփ հոփի ներկայացուցիչներից, Սաբլիմինալը և Էլիասին քաջալերում են ծառայությունը բանակում, քննադատելով թմրանյութերի և ծխախոտի օգտագործումը։

2010 թվականին Սաբլիմինալը ամուսնանում է Ինես Գոլդբերգի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբլիմինալ» հոդվածին։