Jump to content

Ռևարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռևարի
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքRewari district? և Գուրգաոն
Մակերես24,93 կմ²
ԲԾՄ245±1 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ1274
Փոստային դասիչ123401
Ռևարի (Հնդկաստան)##
Ռևարի (Հնդկաստան)

Ռևարի ( հինդի՝ रेवाडी,անգլ.՝ Rewari), քաղաք Հնդկաստանի Հարյանա նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Դելիից մոտավորապես 82 կմ, Գուրգաոնից 51 կմ դեպի հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 244 մ բարձրության վրա[1]։ Քաղաքի միջով հոսում է չորացող Սահիբի գետը, որն սկիզբ է առնում Ռաջաստանից և Դելիում թափվում Նաջաֆգար լիճը։

Ռևարիին բնորոշ է կիսաչորայինից չորային կլիման։ Հունվարի միջին նվազագույնը 6 °C է, իսկ մայիսի և հունիսի առավելագույնը՝ 41 °C։ Օդի ջերմաստիճանը հաճախ ամռանը հասնում է 46 °C-ի, իսկ ձմռանը կարող է իջնել մինչև 2 °C[2]։ 2012 թվականի հունվարի 12-ին և 31-ին ջերմաստիճանն իջել է մինչև 0 °C[3]։ Միջին տարեկան տեղումների քանակը՝ 553 մմ։ Քաղաքի կլիմայի վրա ազդում է Առավալի լեռնաշղթան, ինչպես նաև շրջակայքում տարածված ավազաթմբերը[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 140 864։ Բնակչության 53%-ը տղամարդիկ են, 47%-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը կազմում է 78% (83% տղամարդկանց և 73% կանանց շրջանում), որը բարձր է միջին հանրապետականից՝ 64,3%։ Մինչև 6 տարեկան երեխաների մասնաբաժինը կազմում է 11,3%։

2001 թվականի մարդահամարի տվյալներով Ռևարին ուներ 100 946 բնակիչ[4]

Դելիի միջազգային օդանավակայանը գտնվում է Ռևարիից մոտավորապես 75 կմ հեռավորության վրա։

1873 թվականին Ռևարին կապվել է Դելիի հետ մետրաչափ երկաթուղով[5]։ 1995 թվականին, որպես երկրի երկաթուղիների միասնականացման նախագծի մի մաս, չափը վերածվել է ստանդարտ հնդկականի (1676 մմ)  ; 2007 թվականին վերամշակվել է նաև այս երկու քաղաքների միջև եղած երկրորդ երկաթգիծը[6]։ Rewari-ն երկաթուղային խոշոր հանգույց է և ուղիղ երթուղիներով կապված է Հնդկաստանի շատ քաղաքների հետ։ Նախատեսված է Դելի-Ռևարի երկաթուղին էլեկտրաֆիկացնել[7]։

Թիվ 8 ազգային ավտոմայրուղով Ռևարինկ ապովածէ Դելիի և Մումբայի թիվ 71 -ով՝ ալանդհարի, Ռոհտակի և Ջաջարի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Rewari, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «संशो-आगे के लिए : फिर 'शून्य' पर पहुचा पारा». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. «Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns. (Provisional)». Census Commission of India. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «World's first commercial MG service runs from Delhi to Rewari». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. «Press Information Bureau English Releases». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռևարի» հոդվածին։