Կրթությունն ստացել է Արվեստի ակադեմիայում (Կալակշետրա), ուր կատարելապես տիրապետել է «Բհարատ Նատյամ» և կատակհալի ոճի հնդկական պարերին։ 1944 թ. ավարտել Էմադրասի համալսարանի երաժշտության բաժինը։ «Բհարատ նատյամի» վերածնունդը պատկանում է Ռուէմինի Դևիին։ Հանդես է եկել նաե որպես բալետմայստեր («Կուտրալա Կուրվանաջի», 1944 թ., «Սիտա Սվայամվարամ», 1954 թ.)։ Ռուքմինի Դևին Հնդկաստանի Հանրապետության պառլամենտի անդամ է (1952 և 1956 թթ. եղել է Պառլամենտի պետական խորհրդի անդամ), ՅՈԻՆԵՍԿՕ-ի մշակույթի բաժնի անդամ, Հնդկաստանի մի շարք կայացութատերական կազմակերպությունների և մշակութային հիմնարկությունների ներկայացուցիչ ու պատվավոր անդամ։ 1956 թ. պարգևատրվել է հնդկ․ «Պադմա Բհուշան» շքանշանով, 1957 թ.՝ շահել մրցանակ «Բհարատ Նատյամի» լավագույն կատարման համար։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 104)։